Կարո՞ղ են մարդիկ երնկնքից ցած նայել եւ տեսնել մեզ երկրի վրայ:
Պատասխան.
Եբրայեցիս 12.1-ում ասում է. «Ուստի մենք էլ, որ մեզ շրջապատած վկաների այսքան բազմութիւն ունենք…»: «Վկաների բազմութիւնը» ոմանք հասկանում են իբրեւ երկնքից ցած՝ մեզ նայողների: Սա ճիշտ մեկնութիւն չէ: Եբրայեցիս 11 գլուխը յիշատակում է շատերի, որոնց Աստուած գովում է իրենց հաւատքի համար: Ահա սրանք են «վկաների բազմութիւնը»: «Վկաներ» ոչ այն առումով, որ դիտում են մեզ, այլ առաւելապէս որ օրինակ են մեզ համար: Նրանք վկաներ են Քրիստոսի, Աստուծոյ եւ ճշմարտութեան: Եբրայեցիս 12.1-ը շարունակում է. «…դէն գցենք ամէն ծանրութիւն եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը եւ համբերութեամբ վազենք մեր առջեւի ասպարէզի ընթացքը»: Մեզնից առաջ եղած քրիստոնեաների հաւատքն ու ջանասիրութիւնը տեսնելով պէտք է ոգեշնչուենք նրանց օրինակին հետեւելու:
Աստուածաշունչը յատուկ չի նշում, թէ մարդիկ երկնքից կարող են մեզ նայել, թէ ոչ: Ամենայն հաւանականութեամբ՝ չեն կարող: Ինչո՞ւ: Նախ՝ երբեմն կարող են բաներ տեսնել, որ վիշտ ու ցաւ կպատճառի իրենց, յատկապէս՝ մեղքը եւ չարագործութիւնը: Քանի որ վիշտ, արցունքներ, տառապանք չկայ երկնքում (Յայտնութիւն 21.4), թւում է՝ երկրային անցուդարձը տեսնելը անհնարին պիտի լինի երկնքի մարդկանց համար: Երկրորդ՝ երկնային բնակիչներն այնքան զբաղուած են Աստծուն երկրպագելով եւ երկնքի փառքերը վայելելով, որ հազիւ թէ յատուկ հետաքրքրութիւն տածեն երկրային կեանքի նկատմամբ: Այն փաստն իսկ, որ նրանք զերծ են մեղքից եւ վայելում են Աստուծոյ ներկայութիւնը երկնքում, վստահաբար շատ աւելին է նրանց ուշադրութիւնը գրաւելու համար: Թերեւս հնարաւոր է, որ Աստուած թոյլ տայ երկնքի մարդկանց՝ նայելու երկրի վրայ եղող իրենց սիրելիներին, բայց Աստուածաշունչը որեւէ հիմք չի տալիս ասելու, թէ իրաւ այդպէս է:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …