Հարց. Քրիստոսի աստուածութիւնը սուրբգրայի՞ն է:
Պատասխան.
Յիսուսի պնդումից զատ, աշակերտներն էլ ընդունում էին Նրա աստուածութիւնը: Նրանք պնդում էին, որ Յիսուս մեղքերը ներելու իշխանութիւն ունէր. մի բան, որ միայն Աստուած կարող է անել, քանզի մեղքը Աստծուն է վիրաւորում (Գործք 5.31, Կող. 3.13, Սաղմ. 130.4, Երեմ. 31.34): Սրա հետ մէկտեղ Յիսուսի մասին ասւում է, որ Նա է, «որ պիտի դատի ողջերին ու մեռեալներին» (Բ Տիմ. 4.1): Թովմաս առաքեալը Յիսուսին դիմում է «Տէր իմ եւ Աստուած իմ» (Յովհ. 20.28) բառերով: Պօղոսը Յիսուսին անուանում է «մեծ Աստուած եւ Փրկիչ» (Տիտ. 2.13) եւ նշում է, որ Յիսուս Իր մարմնացումից առաջ էլ կար՝ «Աստուծոյ կերպարանքը ունենալով» (Փիլիպ. 2.5-8): Հայր Աստուած Յիսուսի վերաբերեալ ասում է. «Քո գահը, ո՛վ Աստուած, յաւիտեանս յաւիտենից է» (Եբր. 1.8): Յովհաննէս առաքեալն ասում է. «Սկզբում էր Բանը, եւ Բանն [Յիսուս] Աստուծոյ մօտ էր, եւ Բանն Աստուած էր» (Յովհ. 1.1): Շատ օրինակներ կարող ենք բերել Աստուածաշնչից Քրիստոսի աստուածութեան ի նպաստ (տե՛ս Յայտ. 1.17; 2.8; 22.13, Ա Կորնթ. 10.4, Ա Պետր. 2.6-8, Սաղմ. 18.2; 95.1, Ա Պետր. 5.4, Եբր. 13.20), բայց սրանցից միայն մէկն էլ բաւական է՝ ապացուցելու, որ Քրիստոսին Աստուած էին ընդունում Իր բոլոր հետեւորդները:
Յիսուսին տիտղոսներ են տրւում նաեւ, որոնք իւրայատուկ են եւ տրւում են միայն Աստծուն: Հին Կտակարանի «Փրկիչ» տիտղոսը (Սաղմ. 130.7, Ովս. 13.14) Նոր Կտակարանում գործածւում է Յիսուսի համար (Տիտ. 2.13, Յայտ. 5.9): Յիսուս անուանւում է «Էմմանուէլ» («Աստուած մեզ հետ», Մատթ 1.23): Զաքարիայ 12.10-ում Աստուած ասում է. «…պիտի նայեն ինձ՝ իրենց խոցածին»: Բայց Նոր Կտակարանում սա վերաբերում է խաչեալ Քրիստոսին (Յովհ. 19.37, Յայտ. 1.7): Եթե Աստուած է, որին խոցել են եւ նայում են, իսկ մենք գիտենք նաեւ, որ Յիսուսին խոցեցին եւ նայում էին, հետեւաբար Յիսուս Աստուած է: Պօղոսը Եսայիա 45.22-23-ը Փիլ. 2.10-11-ում վերագրում է Յիսուսին: Այնուհետեւ, աղօթքներում Աստուծոյ անուան հետ Յիսուսի անունն էլ է ասւում. «Շնորհ եւ խաղաղութիւն ձեզ Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից» (Գաղ.1.3, Եփես. 1.2): Եթէ Քրիստոս Աստուած չէ, ապա սա հայհոյութիւն է Աստուծոյ հանդէպ: Աստուծոյ անուան հետ միասին Յիսուսի անունն էլ է յիշւում նորադարձներին մկրտելու Յիսուսի պատուիրանում. «Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով (եզակի թիւ)» (Մատթ. 28.19, տե՛ս նաեւ Բ Կորնթ. 13.14):
Յիսուսին վերագրւում են գործեր, որոնք միայն Աստուած կարող է անել: Յիսուս ոչ միայն յարութիւն էր տալիս մեռելներին (Յովհ. 5.21; 11.38-44) եւ մեղքերի թողութիւն էր տալիս (Գործք 5.31; 13.38), այլ նաեւ արարել եւ պահպանում է ողջ տիեզերքը (Յովհ. 1.2; Կող. 1.16-17): Այս պնդումը աւելի զօրեղ է թւում, եթէ յիշենք, որ Աստուած ասում է, թէ մենակ է եղել արարչութեան ժամանակ (Եսայիա 44.24): Այնուհետեւ, Քրիստոս յատկութիւններ ունի, որոնք միայն Աստծուն են պատկանում. յաւիտենական է (Յովհ. 8.58), ամէնուր է (Մատթ. 18.20; 28.20), ամենագէտ է (Մատթ. 16.21), ամենակարող է (Յովհ. 11.38-44):
Արդ՝ մի բան է Աստուածութեան յաւակնել կամ խաբէութեամբ համոզել մէկին, թէ Աստուած ես, այլ բան է իրաւ ապացուցել, որ Աստուած ես: Քրիստոս Իր Աստուած լինելն ապացուցում է բազում հրաշքներով:
Ահաւասիկ Յիսուսի մի քանի հրաշագործութիւնները. ջուրը գինու փոխելը (Յովհ. 2.7), ջրի վրայով քայլելը (Մատթ. 14.25), նիւթեղէն իրերը բազմացնելը (Յովհ. 6.11), կոյրերին (Յովհ. 9.7), կաղերին (Մարկ. 2.3) եւ այլ հիւանդների բժշկելը (Մատթ. 9.35, Մարկ. 1.40-42), նոյնիսկ մեռելներին յարութիւն տալը (Յովհ. 11.43-44, Ղուկ. 7.11-15, Մարկ. 5.35): Աւելին, Ինքը՝ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ: Բնաւ ոչ հեթանոս դիցաբանութեան այսպէս կոչուած մեռնող ու յառնող աստուածների պէս է Նա, եւ ոչ էլ որեւէ կրօն լրջօրէն յաւակնում է յարութեան, եւ ոչ մի այլ յաւակնութիւն արտասուրբգրային այդքան վկայութիւն չունի:
Յիսուսի վերաբերեալ բերւում է պատմական տասներկու փաստ, որոնք նոյնիսկ ոչ քրիստոնեայ գիտնականներն ընդունում են: Այսպէս.
- Յիսուս խաչելութեամբ է մեռել:
- Թաղուել է:
- Նրա մահուան պատճառով Իր աշակերտները վհատուել եւ յուսալքուել են:
- Մի քանի օր անց Յիսուսի գերեզմանը դատարկ են գտել (կամ գոնէ այդպէս էին պնդում):
- Աշակերտները համոզուած էին, որ յարուցեալ Յիսուս երեւացել է իրենց:
- Դրանից յետոյ Նրա կասկածամիտ աշակերտները կերպափոխուեցին համարձակ հաւատացեալների:
- Յիսուսի յարութեան պատգամը վաղ Եկեղեցու քարոզութեան առանցքն էր:
- Այս պատգամը քարոզւում էր Երուսաղէմում:
- Այս քարոզութեան արդիւնքում ծնւում եւ աճում է Եկեղեցին:
- Յարութեան օրը՝ կիրակին, փոխարինում է շաբաթին որպէս պաշտամունքի օր:
- Յակոբոսը, որ թերահաւատ էր, դարձի է գալիս, երբ հաւատում է, որ տեսել է յարուցեալ Յիսուսին:
- Պօղոսը, որ քրիստոնէութեան թշնամին էր, դարձի է գալիս սեփական փորձառութեամբ, որն իր համոզմամբ յարուցեալ Յիսուսի յայտնութիւնն էր:
Նոյնիսկ եթէ առարկեն այս ցանկին, այս փաստերից մի քանիսն էլ բաւարար են ապացուցելու Յիսուս Քրիստոսի յարութիւնը եւ հաստատելու Աւետարանի ճշմարտացիութիւնը՝ Յիսուսի մահը, թաղումը, յարութիւնը եւ երեւումը (Ա Կորնթ. 15.1-5): Թէկուզեւ ինչ-ինչ տեսակենտներ հնչեն դրանցից մէկը կամ միւսը բացատրելու, սակայն միայն յարութունը բացատրում եւ պատասխան է տալիս դրանց բոլորին: Քննադատներն ընդունում են, որ աշակերտները պնդում էին, թէ տեսել են յարուցեալ Յիսուսին: Ո՛չ սուտը, ո՛չ զգայախաբութիւնը չեն կարող մարդկանց վերափոխել այնպէս, ինչպէս յարութիւնը փոխեց: Նախ՝ ի՞նչ պիտի շահէին նրանք: Քրիստոնէութիւնը ճանաչուած կրօն չէր եւ վստահաբար նիւթական շահ չբերեց նրանց: Երկրորդ, խաբեբաներից խիզախ նահատակներ չեն լինում: Այն, որ աշակերտներն իրենց հաւատքի համար պատրաստ էին ամենասոսկալի մահով մեռնել, յարութեան լաւագոյն ապացոյցն է: Այո, շատերը մեռնում են յանուն ստի, որը նրանց համոզմամբ ճշմարտութիւն է, սակայն ոչ ոք մահուան չի գնում մի բանի համար, որը գիտի, որ ճշմարտութիւն չէ:
Եզրակացութիւն. Քրիստոս յաւակնում էր, որ Աստուած է (ոչ «աստուածներից մէկը», այլ միակ ճշմարիտն Աստուած), Նրա հետեւորդները (հրեաներ, որոնց համար կռապաշտութեան գաղափարն իսկ ահաւոր էր) հաւատացին Նրան եւ Աստուած էին համարում Նրան: Քրիստոս իր Աստուած լինելը ապացուցել է հրաշքներով, այդ թւում՝ աշխարհացունց յարութեամբ: Ոչ մէկ այլ վարկած չի կարող բացատրել այս փաստերը: Այո, Քրիստոսի աստուածութիւնը սուրբգրային է:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …