Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը պոռնոգրաֆիայի մասին: Արդեօք պոռնոգրաֆիա նայելը մեղք է:
Պատասխան.
Ակնյայտ է, որ համացանցում ամենափնտրուող թեմաներն առնչւում են պոռնոգրաֆիային: Պոռնոգրաֆիան այսօր հեղեղել է աշխարհը: Թերեւս առաւել, քան որեւէ այլ բանում, Սատանային յաջողուել է աղաւաղել ու այլասերել սեքսը: Նա առել է ճիշտն ու բարին (սիրոյ սեքսը ամուսնների միջեւ) եւ փոխարինել ցանկասիրութեամբ, պոռնկւթեամբ, շնութեամբ, բռնաբարութեամբ եւ համասեռամոլութեամբ: Պոռնոգրաֆիան թերեւս առաջին քայլն է յարաճուն չարագործութեան եւ անբարոյականութեան խիստ դիւրասահ զառիվայրին (Հռոմայեցիս 6.19): Պոռնոգրաֆիան մոլեկան բնոյթը քաջ յայտնի է: Ինչպէս որ թմրամոլն է աւելի շատ եւ աւելի ուժեղ թմրանիւթ ընդունում նոյն ազդեցութեանը հասնելու համար, պոռնոգրաֆիան նոյնպէս քաշում է մարդուն աւելի ու աւելի խոր սեռական կախեալութեան ու անբարոյ ցանկութիւնների ճահիճը:
Մեղքի երեք հիմնական դասերն են՝ մարմնի ցանկութիւնը, աչքի ցանկութիւնը եւ կեանքի ամբարտաւանութիւնը (Ա Յովհաննէս 2.16): Պոռնոգրաֆիան, անկասկած, դրդում է մեզ մարմնի ցանկութեան եւ անժխտելիօրէն՝ աչքի ցանկութեան: Սա վստահաբար այն չէ, որ պիտի խորհենք ըստ Փիլիպպեցիս 4.8-ի: Պոռնոգրաֆիան մոլեկան (Ա Կորնթացիս 6.12, Բ Պետրոս 2.19) եւ կործանարար է (Առակաց 6.25-28, Եզեկիէլ 20.30, Եփեսացիս 4.19): Մտովի ուրիշի ցանկալը, որ պոռնոգրաֆիայի էութիւնն է, անարգանք է Աստծուն (Մատթէոս 5.28):
Պոռնոգրաֆիաով տարուած մարդկանց Աստուած կարող է օգնել՝ յաղթահարելու այս մոլութիւնը: Եթէ տառապում ես այս մոլուցքով եւ ցանկանում ես ազատուել դրանից, ահա մի քանի քայլ դէպի յաղթանակ:
- Խոստովանի՛ր մեղքդ Աստծուն (Ա Յովհաննէս 1.9):
- Խնդրի՛ր Աստծուն, որ մաքրի, նորոգի եւ փոխի քո միտքը (Հռոմայեցիս 12.2):
- Խնդրի՛ր Աստծուն՝ լցնելու միտքդ Փիլիպպեցիս 4.8 խօսքով:
- Սովորի՛ր սրբութեան մէջ պահել մարմինդ (Ա Թեսաղոնիկեցիս 4.3-4):
- Հասկացի՛ր սեքսի ճշմարիտ նշանակութիւնը եւ միմիայն կողակցի՛դ վստահիր այս ցանկութեան բաւարարումը (Ա Կորնթացիս 7.1-5):
- Գիտակցի՛ր, որ Հոգու մէջ քայլելով միայն կարող ես զերծ մնալ մարմնի ցանկութիններին տրուելուց (Գաղատացիս 5.16):
- Գործնական քայլե՛ր արա տարփալի պատկերներից խուսափելու: Պոռնոգրական պատկերների արգե՛լք տեղադրիր համակարգչիդ մէջ, խիստ սահմանափակի՛ր հեռատեսիլի, տեսաֆիլմերի դիտումը: Ընտրի՛ր մի քրիստոնեայ ընկերոջ, որն աղօթի քեզ հետ եւ հաշուետու պահի քեզ:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …