Բոլոր մեղքերը հաւասա՞ր են Աստուծոյ առաջ:
Պատասխան.
Մատթէոս 5.21-28-ում Յիսուս շնութիւն անելը հաւասարեցնում է ցանկասիրութեանը, իսկ մարդասպանութիւնը՝ սրտում բոյն դրած ատելութեան մաղձին:
Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Մորոս, պարտական կ’լինի գեհենի կրակին։ Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։ Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր, քանի որ նորա հետ ճանապարհումն ես. Որ մի գուցէ ոսոխը քեզ դատաւորին մատնէ, եւ դատաւորը քեզ մատնէ դահճին, եւ բանտը գցուիս։ Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գալ այն տեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չ’վճարես։ Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։ (Մատթէոս 5.21-28)
Բայց սա չի նշանակում, թէ այս մեղքերը հաւասար են: Յիսուս ուզում էր փարիսեցիների գիտակցութեանը հասցնել, որ մեղքը մեղք է, նոյնիսկ երբ միայն ցանկանում ես անել գործողութիւնը, առանց փաստացի կատարման: Յիսուսի ժամանակի կրօնական առաջնորդները սովորեցնում էին, որ որեւէ բան անել խորհելու մէջ վատ բան չկայ, քանի դեռ ցանկութիւնդ չես իրագործել: Յիսուս ստիպում է նրանց հասկանալ, որ Աստուած դատում է ինչպէս մարդու գործերը, այնպէս էլ մտքերը: Յիսուս ասում էր, որ մեր գործերը արդիւնքն են այն բանի, ինչ որ մեր սրտերում է (Մատթէոս 12.34):
Արդ՝ թէեւ Յիսուս ասաց, որ ցանկասիրութիւնն ու շնութիւնը՝ երկուսն էլ մեղք են, դա չի նշանակում, որ դրանք հաւասար բաներ են: Շատ աւելի վատթար է մարդ սպանելը, քան պարզապէս որեւէ մէկին ատելը, թէեւ երկուսն էլ մեղք են Աստուծոյ առջեւ: Մեղքի աստիճաններ կան. որոշ մեղքեր վատթար են, քան միւսները: Միեւնոյն ժամանակ՝ թէ՛ յաւիտենական հետեւանքների, թէ՛ փրկութեան առումով բոլոր մեղքերն էլ ըստ էութեան նոյնն են: Իւրաքանչիւր մեղք յանգեցնելու է յաւիտենական դատապարտութեան (Հռոմայեցիս 6.23): Բոլոր մեղքերը, որքան էլ «փոքր» թուան, գործւում են անսահման եւ յաւիտենական Աստուծոյ դէմ, հետեւաբար արժանի են անսահման եւ յաւիտենական պատժի (Ա Յովհաննէս 2.2): Յիսուս մեռաւ մեր բոլոր մեղքերի համար (Բ Կորնթացիս 5.21): Արդեօ՞ք բոլոր մեղքերը հաւասար են Աստուծոյ համար: Այո եւ ոչ: Սաստկութեան առումո՞վ՝ ոչ: Պատժի առումո՞վ՝ այո: Ներելիութեա՞ն՝ այո:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …