Մոլեխաղը մե՞ղք է: Ի՞նչ է ասում Աստուածաշունչը մոլեխաղի մասին:
Պատասխան.
Աստուածաշունչը հատուկ չի դատապարտում մոլեխաղը, թղթախաղը, վիճակախաղը, լոտոն կամ խաղադրոյք անելը: Աստուածաշունչը խստիւ զգուշացնում է մեզ փողասիրութիւնից (Ա Տիմ. 6.10, Եբր. 13.5): Սուրբ Գիրքը նաեւ յորդորում է հեռու մնալ «արագ հարստանալու» ջանքերից (Առակ. 13.11; 23.5, Ժող. 5.10): Մոլեխաղը մարդուն անպայման սեւեռում է փողասիրութեան վրա եւ գայթակղում է «հեշտ ու արագ» հարստանալու խոստումով:
Ո՞րն է մոլեխաղի վատը:
Բարդ հարց է, որովհետեւ չափաւորութեան մէջ եւ սոսկ առիթի դէպքում խաղալը փողի կորուստ է, թէեւ ոչ անպայման չարիք: Մարդիկ ինչի վրա ասես, որ փող չեն վատնում: Մոլեխաղը աւելի կամ նվազ վատնում չէ, քան կինոնկար դիտելը (բազմաթիւ դէպքերում), անհարկի թանկ կերակուր ուտելը կամ անպէտք իրեր գնելը: Միեւնոյն ժամանակ՝ այն, որ դրամը վատնւում է այլ բաների վրայ, չի արդարացնում մոլեխաղը: Փողը չպէտք է վատնուի: Աւելցուկ փողը պէտք է խնայվի հետագա կարիքների համար կամ տրվի Տիրոջ գործի համար, այլ ոչ թէ բախտախաղով վատնուի:
Բախտախաղը Աստուածաշնչում յատուկ չի նշւում, բայց նշւում են «բախտը բերելը» կամ «բարեպատեհութիւնը». օրինակ՝ վիճակ նետելը, ըստ Ղեւտացոց գրքի, որպէսզի ընտրվի պատարագի նոխազը եւ քավութեան նոխազը: Յեսուն վիճակ նետեց, որպէսզի երկիրը բաժանի առանձին ցեղերի միջեւ: Նէեմիան վիճակ նետեց, որպէսզի որոշի, թէ ով պէտք է ապրի Երուսաղէմի պարսպից ներս: Առաքեալները վիճակ նետեցին Յուդային փոխարինողին որոշելու համար: Առակաց 16.33-ն ասում է. «Վիճակը ծոցն է գցւում, բայց Տիրրոջից է գալիս վճիռը»:
Ի՞նչ կասէր Աստուածաշունչը խաղատան եւ վիճակախաղի մասին:
Խաղատները ամէն հնարք գործադրում են յաճախորդներին գայթակղելու՝ հնարաւորինս շատ գումար բախտախաղի դնելու: Յաճախ առաջարկում են ոչ թանկ, նոյնիսկ անվճար ալկոհոլ, որպէսզի հաճախորդները հարբեն եւ ի վիճակի չլինեն խոհեմ վճիռ կայացնելու: Խաղատան մէջ ամէն բան կատարելապէս հարմարեցված է մեծ գումարներ առնելու՝ փոխարէնը ոչնինչ չտալով, բացի հպանցիկ ու անբովանդակ, սին հաճույքներից: Վիճակախաղերը փորձում են ներկայացնել իբր թէ կրթական կամ սոցիալական ծրագրեր հովանաւորելու միջոց: Հետազօտութիւնները, սակայն, ցոյց են տալիս, որ վիճակախաղի մասնակիցները սովորաբար նրանք են, որոնք ամենասուղ կարողութիւնն ունեն վիճակախաղի տոմսի համար դրամ ծախսելու: «Արագ հարստանալու» ծուղակը ահաւոր մեծ գայթակղութիւն է, որին դժուարանում են դիմակայել հուսալքուածները: Շահելու հաւանականութիւնն առաւել քան չնչին է, որի պատճառով շատերի կեանքը կործանւում է:
Ինչո՞ւ վիճակախաղը Աստծուն հաճելի չէ:
Շատ մարդիկ պնդում են, թէ վիճակախաղի կամ մոլեխաղերի մասնակցում են, որպէսզի շահած գումարը նուիրեն եկեղեցուն կամ որեւէ այլ բարի նպատակի: Գուցէեւ շարժառիթն ազնիւ է, իրականութեան մէջ, սակայն, շատ քչերն են, որ նման տիպի շահումները գործածում են աստուածահաճոյ, բարի նպատակներով: Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ վիճակախաղ շահածների մեծամասնութիւնը խոշոր շահումից մի քանի տարի յետոյ ֆինանսապէս շատ աւելի վատ վիճակի մէջ են յայտնւում, քան նախկինում էին: Շատ քչերը, եթէ բնաւ կան այդպիսիք, իսկապէս գումար են տալիս որեւէ բարի գործի համար: Բացի այդ, Աստուած մեր փողի կարիքը չունի, որպէսզի կատարի Իր գործը այս աշխարհում: Առակաց 13.11-ն ասում է. «Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը կպակսի, բայց իր աշխատանքով հաւաքողը կշատացնի»: Աստուած ինքնիշխան է եւ եկեղեցու պէտքերը կհոգայ ազնիվ միջոցներով: Մի՞թէ Աստծուն պատիւ է բերում թմրադեղերի վաճառքից կամ բանկի կողոպուտից շահած գումարը: Անշուշտ՝ ոչ: Եւ ոչ էլ Աստուած կարօտ է այն փողին, որ աղքատներից վիճակախաղի անվան տակ «գողացւում» է հարստանալու գայթակղութեամբ:
Ա Տիմ. 6.10-ում ասւում է. «Բոլոր չարիքների արմատը արծաթասիրութիւնն է, որին մի քանիսներն էլ անձնատուր լինելով՝ հաւատից մոլորուեցին ու իրենք իրենց շատ ցաւերով խոցեցին»: Եբր. 13.5-ն ազդարարում է. «Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւարա՛ր համարեցէք այն, ինչ ձեր ձեռքերում ունէք, որովհետեւ Ինքն ասաց՝ «Քեզ չեմ թողնի ու երեսից չեմ գցի»: Իսկ Մատթ. 6.24-ն ասում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետեւ կա՛մ մէկին կատի եւ միւսին կսիրի, կա՛մ մէկին կյարի եւ միւսին կարհամարհի: Չէք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային (փողին)»:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …