Հարց. Ի՞նչ է ասում քրիստոնէութիւնը ծխելու մասին: Ծխախոտ ծխելը մե՞ղք է:
Պատասխան.
Աստուածաշունչը ոչ մի ուղղակի ակնարկ չի անում ծխելու մասին: Սակայն սկզբունքներ կան, որ վստահաբար կիրառելի են ծխելու պարագայում: Առաջին՝ Աստուածաշունչը խստիւ պատուիրում է, որ մեր մարմինները որեւէ բանի
«իշխանութեան տակ» չլինեն: «Ամէն բան օրինաւոր է ինձ, բայց ամէն բան օգտակար չէ. ամէն բան օրինաւոր է ինձ, բայց որեւէ բանի իշխանութեան տակ չպէտք է լինեմ» (Ա Կորնթ. 6.12):
Անժխտելի է, որ ծխելը խիստ մոլեկան սովորութիւն է: Նոյն հատուածի շարունակութեան մէջ կարդում ենք.
«Կամ չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մէջ է, եւ որն Աստծուց ունէք, եւ ձերը չէք: Քանի որ մեծ գնով էք գնուել, ուստի փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմնում եւ ձեր հոգում, որոնք Աստծունն են» (Ա Կորնթ. 6.19-20):
Ծխելը, անկասկած, ահաւոր վնաս է ձեր առողջութեանը: Ապացուցուած է դրա հասցրած վնասը մարդու թոքերին ու սրտին:
Ծխելը կարելի՞ է համարել «օգտակար» (Ա Կորնթ. 6.12): Կարո՞ղ ենք ասել, թէ ծխելով իսկապէս փառաւորում ենք Աստծուն մեր մարմնում (Ա Կորնթացիս 6.20): Հնարաւո՞ր է, ազնուօրէն ասած, ծխել «Աստուծոյ փառքի համար» (Ա Կորնթ. 10.31): Համոզուած ենք, որ այս բոլոր հարցերի պատասխանը միանշանակ ու հնչեղ «ոչ» է: Որպէս արդիւնք՝ համոզուած ենք նաեւ, որ ծխելը մեղք է, հետեւաբար չպէտք է արուի Յիսուս Քրիստոսի հետեւորդների կողմից:
Ոմանք առարկում են այս կարծիքի դէմ՝ ասելով, որ շատ մարդիկ անառողջ սնունդ են ուտում, որը կարող է նոյնքան մոլեկան ու վնասակար լինել մարմնի համար: Օրինակ՝ շատ ու շատ մարդիկ այնքան կապուած են կոֆէինին, որ իրենց օրը չեն պատկերացնում առանց առաւօտեան սուրճի: Թէկուզ եւ այդպէս է, բայց մի՞թէ դրանով ծխելը արդարացւում է: Մեր համոզմունքն է, որ քրիստոնեաները պէտք է խուսափեն որկրամոլութիւնից եւ չափից աւելի անառողջ սնուելուց: Այո, քրիստոնեաները յաճախ երեսպաշտօրէն դատապարտում են որեւէ մեղք, բայց ներողամիտ են մէկ այլ մեղքի հանդէպ: Դարձեալ՝ դրանով ծխելը Աստծուն փառաւորող բան չի դառնում:
Ծխելու վերաբերեալ այս կարծիքի դէմ մէկ այլ փաստարկ են բերում, իբր աստուածավախ շատ մարդիկ ծխող են եղել, ինչպէս, օրինակ, բրիտանացի հանրայայտ քարոզիչ Չարլզ Սպըրջնը, ով, որքան գիտենք, սիգար էր ծխում: Եւ դարձեալ չենք կարծում, թէ այս փաստարկը որեւէ կշիռ ունի: Համոզուած ենք, որ Սպըրջնը սխալ էր անում, որ ծխում էր: Արդեօ՞ք բարեպաշտ մարդ եւ Աստուծոյ Խօսքի հրաշալի ուսուցիչ էր նա: Անկասկած՝ այո: Արդեօ՞ք դրանով նրա բոլոր գործողութիւններն ու սովորութիւնները պատուաբեր են դառնում Աստծուն: Ոչ:
Պնդելով հանդերձ, որ ծխելը մեղք է, չենք պնդում սակայն, թէ բոլոր ծխողները փրկուած չեն: Յիսուս Քրիստոսի շատ հաւատաւորներ կան, որոնք ծխում են: Ծխելը չի խանգարում մարդու փրկութեանը եւ ոչ էլ պատճառ է փրկութիւնը կորցնելու: Ծխելը ոչ նուազ ներելի է, քան որեւէ այլ մեղք՝ քրիստոնեայ դարձող անձնաւորութեան համար, թէ իր մեղքն Աստծուն խոստովանող քրիստոնեայի համար (Ա Յովհաննէս 1.9): Միեւնոյն ժամանակ՝ աներկբայ համոզուած ենք, որ ծխելը մեղք է, որից պէտք է խուսափել եւ Աստուծոյ օգնութեամբ ազատուել:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …