Ի՞ՆՉ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ՕՐԸ -1
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Պենտեկոստեի տոնի օրը, Երուսաղեմում հետևյալ մարգարեություններն իրականացան․
1) ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ ուղարկեց ԻՐ կողմից խոստացված ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ․ (Հովհ․14։16-17); (Գործ․2։1-4)։
ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԱՍՏՎԱԾՆ Է։ Եվ բոլորովին սխալ կլիներ ասել, որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ միայն Պենտեկոստեի օրը իջավ երկրի վրա։
ՆԱ մշտապես եղել է երկրի վրա, քանզի Երկիրն էլ ԻՆՔՆ Է արարել՝ Երկինքն էլ ։
Ուղղակի Պենտեկոստեի օրվանից սկսած, կարծես պաշտոնապես ընդունվեց նրա էջքը, կամ առկայությունը երկրի վրա։
Հին Կտակարանում քիչ է խոսվում ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ մասին, և այդ պատճառով մարդիկ չէին ճանաչում ՆՐԱՆ։
Իսկ Նոր Կտակարանում շատ է խոսվում ՆՐԱ մասին։
Որոշ Աստվածաբաններ Գործք Առաքելոց Գիրքը վերանվանել են․ «ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ գործունեություն»։
2) Աշակերտները մկրտվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ․ (Գործ․1։5); (Գործ․2։3-4)։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԿՐՏՎԵԼ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ մկրտությունը մեղավոր անձի Վերստին ծննդյան գործընթացն է։
Մեղավոր անձը, օրերից մի օր, որևէ մեկի միջոցով տեղեկանում է ԱՍՏԾՈ առջև իր անձի մեղավորության մասին։ Տեղեկանում և ընդունում է նաև, որ իր գործած մեղքերի համար, ԱՍՏԾՈ Դատաստանով, վաղու՜ց ի վեր դատապարտված է Դժոխքի հավիտենական տանջանքների (Հովհ․3։18)։
Եվ այդ ժամանակ է, որ ամենայն լրջությամբ գիտակցելով և պատկերացնելով իր կորստական վախճանը, ահաբեկված ու սարսափահար սկսում է Դժոխքի դատապարտությունից շուտափույթ փրկվելու հնարավորություններ որոնել։
Իսկ հնարավորությունը մեկն է․Փրկության Ավետարանը՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ։
Մեղավոր անձը լսելով իր Փրկության Բարի Լուրը, հավատալով լսածներին և ՔՐԻՍՏՈՍԻՆ որպես իր կյանքի ՓՐԿԻՉ և ՏԵՐ դավանելով (Հռով․10։9-10), մկրտվում է, (նույնն է ինչ․ օծվում է, կամ կնքվում է) ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և Վերստին է ծնվում․
«․․․Որ Նորանում եւ դուք յուսացաք, երբոր լսեցիք Ճշմարտութեան Խօսքը՝ ձեր Փրկութեան Աւետարանը, որին էլ երբոր հաւատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքուեցաք։» (Եփես․1։13)։
Մեղավորը փրկվում է լսելով, հավատալով և դավանելով։ Իսկ լսելն էլ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՑ Է․ (Հռով․10։17)։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվելու մասին շատ հստակ և գերազանց բացատրություն է տալիս Պողոս Առաքյալը, հռոմայեցիներին ուղղված իր նամակում․(Հռով․6։1-14)։
Ժամանակ և տարածություն խնայելու պատճառով, չենք քննարկի ողջ հատվածը, այլ միայն մի քանի համարներ, քանի որ հատվածն այնքան պարզ ու հասկանալի է, որ մեկնաբանության կարիք էլ չունի։ Եվ Վերստին ծնվածները շատ հեշտությամբ հասկանում են այն․
«Մի՞թե չ’գիտէք, որ Յիսուս Քրիստոսով բոլոր մկրտվածներս՝ Նորա մահով մկրտուեցանք։ Եվ այսպիսով․ մկրտութիւնովը Նորա հետ թաղուեցանք մահվան մէջ, որպեսզի ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից Յարութիւն առաւ, այնպէս մենք էլ քայլենք կեանքի նորոգութեան մէջ։» (Հռով․6։3-4)։
Ոչ մի սխալ չենք գործի, եթե Հռով․6։3 – ի մեջ, «Հիսուս Քրիստոսով» բառերը փոխարինենք «ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ» բառերով, քանզի ՔՐԻՍՏՈՍԻ ՀՈԳԻՆ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ Է․(Հովհ․16։13)։
Եվ կստացվի․«Մի՞թե չ’գիտէք, որ Սուրբ Հոգով բոլոր մկրտվածներս՝ Նորա մահով մկրտուեցանք։
Եվ այսպիսով․ մկրտութիւնովը Նորա հետ թաղուեցանք մահվան մէջ, որպեսզի ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից Յարութիւն առաւ, այնպէս մենք էլ քայլենք կեանքի նորոգութեան մէջ։» (Հռով․6։3-4)։
- ՔՐԻՍՏՈՍՈՎ մկրտվելը ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվելն է, այսինքն մեղավորի Վերստին ծննդյան գործընթացը։
- ՔՐԻՍՏՈՍԻ Անունով մկրտվելը, դա Վերստին ծնվածի ջրային մկրտությունն է, որը մարդկանց առաջ իր վերափոխված կյանքի դավանման ծեսն է․ (Գործ․19։5)։
ՏԻՐՈՋ Շնորհքով այս հատվածից դիտարկենք երկու համարներ ևս․
«Գիտենալով, որ մեր հին մարդը Նորա հետ խաչուեցաւ, որպեսզի մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չլինենք մեղքի ստրուկներ։ Որովհետեւ մեռածն ազատված է մեղքիցը։» (Հռով․6։7-8)։
Այս համարներից պարզ է դառնում, որ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ մկրտությունով՝ Վերստին ծնունդով մեռնում է մեր մեջի հին մարդը, մեր ես –ը, այսինքն մեր մեղանչական բնությունը և հարություն է առնում մի նոր անձ, մի նոր ստեղծագործություն, որը մինչ այդ չկար։
Այդ նորածին մանուկի մասին այսպես է արտահայտվում Պողոս Առաքյալը․
«Ուրեմն, եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղաւ։» (Բ․Կոր․5։17)։
Վերստին ծնվածը նոր անձնավորություն է։ Նրա բնությունը լրիվ հակառակ է, իր նախկին բնությանը։
Նախկին բնությունը եսակենտրոն էր, ցանկասեր և մեղքասեր (Գաղ․5։19-21)։
Իսկ նոր բնությունը Քրիստոսակենտրոն է, մեղքն ատող և լեցուն՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Պտղով․ (Գաղ․5։22-23)։
Ահա սա է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ մկրտությունը։
Դրա համար Հովհաննես Մկրտիչն այսպես էր ասում ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ մասին․
«Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։»
(Մարկ․1։8)։
ՏԻՐՈՋ Շնորհքով դիտարկենք մեկ համար ևս և դրանով սահմանափակվենք․
«Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք՝ մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։» (Ա․Կոր․12։13)։
Այս համարը ևս հաստատում է այն տեսակետը, որ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ մկրտությունը, դա մեղավորի Վերստին ծննդյան գործընթացն է։
Անկախ սոցիալական վիճակից, անկախ ազգությունից, անկախ որև է այլ բանից, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվող յուրաքանչյուր ոք, Վերստին է ծնվում, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ներաբնակ է լինում նրա մեջ (Բ․Կոր․1։22), և որպես լիիրավ անդամ, նա անդամակցում է ՔՐԻՍՏՈՍԻ Մարմնին՝ Եկեղեցուն։
Ցավոք սրտի մեր շատ հայրենակիցներ, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվելը, թյուրիմացաբար հասկանում են, որպես օտար լեզվով աղոթելու կարողություն։
Սակայն ինչպես համոզվեցինք մեր քննարկման ընթացքում, այդպիսի ոչ մի ակնարկի անգամ չհանդիպեցինք ։
Կարծում եմ այս նյութն օգտակար կարող է լինել այդպես մտածողների համար։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս․Շ․
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …