ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․)
ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է:
ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է
Վիքիպեդիայի ռուսալեզու բաժնում այսպես է մեկնաբանված գլոսսոլալիան.
«Glossolalia (հին հունական γλῶσσα «լեզու» եւ λᾰλέω «խոսում եմ»):
Գլոսսոլալիան խոսք է՝ կազմված անիմաստ բառերից եւ արտահայտություններից, որը բովանդակալից խոսքի որոշ նշաններ և նմանություններ ունի. (տեմպ, ռիթմ, վանկի կառուցվածք, հնչյունների հարաբերական հաճախականություն):
Խոսք է, որը լեցուն է բազմաթիվ նորաբանություններով և սխալ կառուցված արտահայտություններով:
Գլոսսոլալիան նկատվում է տրանսի վիճակում գտնվող անձանց մոտ, քնի ժամանակ, որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում:
Քրիստոնեության որոշ հարանվանություններում գլոսսոլալիան դիտարկվում է , որպես ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ պարգեւներից մեկը: Այն կոչվում է «լեզուների պարգև» կամ «լեզուներով խոսելու պարգև»:
Այս տերմինի Ճշգրիտ իմաստը տարբեր քրիստոնեական հարանվանությունների մոտ տարբեր է:
Գլոսսոլալիան հատուկ նշանակություն ունի «հիսունականության» եւ խարիզմատիկ շարժման ուղղություններում:
Գլոսսոլալիան կրոնական տարր է՝ քրիստոնեության առանձին ճյուղերում եւ նախնադարյան որոշ կրոններում»:
Սիրելի բարեկամնե՛ր, Վիքիպեդիայի այս բացատրությունից հասկանում ենք, որ գլոսսոլալիան դա անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով արտահայտություններ և որոշ անիմաստ բացականչություններ արտաբերելու կարողություն է, որը «հիսունականության» եւ խարիզմատիկ շարժման ուղղություններում կոչվում է «լեզուների պարգև» կամ «լեզուներով խոսելու պարգև»:
Այսօր վերը նշված կրոնական ուղղությունների քարոզիչների կողմից, եռանդուն կերպով քարոզվում և քաջալերվում է «լեզուներով խոսելու պարգևը»:
Այդ հարանվանությունների անդամներից շատերն ունեն «լեզուներով խոսելու պարգևը» և կարողանում են «աղոթել» գլոսսոլալիայով:
Եվ ինչպես վերը նշել էինք, նրանք այդ ունակությունը համարում են ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ ստացած «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհ:
Այժմ ՏԻՐՈՋ Շնորհքով փորձենք հասկանալ և բացահայտել. «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհի և գլոսսոլալիայի տարբերությունները և հակասությունները.
1) Մեր նախորդ քննարկումներում խոսել ենք «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհի իմաստի և նշանակության մասին:
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 1)
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 2)
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 3)
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 4)
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 5)
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
Այդ շնորհը ստացած քրիստոնյաները, լցվելով ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, հանկարծ սկսեցին խոսել մարդկային․ հասկանալի և թարգմանելի մեկ, կամ մի քանի տարբեր լեզուներով, որոնցով մինչ այդ պահը, երբևէ չէին խոսել:
- Իսկ գլոսսոլալիան դա անիրական և անհասկանալի լեզվով «աղոթելու կարողությունն է», որն ամբողջովին հակասում է․«Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր պարգևին։
Եկեղեցուն տրված ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ հոգևոր պարգևների ցանկում, չկա «անիմաստ, անհասկանլի և անիրական լեզվով», այսինքն՝ գլոսսոլալիայով աղոթելու հոգևոր պարգև: Իրականում, «աղոթելու» հոգևոր պարգև էլ չկա:
Սուրբ Ավետարանում չկա նաև ոչ մի արձանագրություն, Եկեղեցու անդամներից գլոսսոլալիայի պարգև ունեցող, և այդ պարգևը գործածող, որևէ անձի մասին:
2) «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհ ստացածները, Վերստին ծնված քրիստոնյաներ էին, որոնք լեցվելով ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ սկսեցին խոսել կոնկրետ այն լեզվով և այնպես, ինչ լեզվով և ինչպես, որ նրանց խոսել էր տալիս ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ. (Գործ.2:4); (Գործ.10:46); (Գործ.19:6):
- Իսկ գլոսսոլալիայով «աղոթողները» Վերստին ծնված չեն, և բնականաբար նրանց «աղոթքները» չեն կարող լինել ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ առաջնորդությամբ, իմաստալից և հասկանալի:
Այլ դրանք մի ուրիշ հոգու առաջնորդությամբ են հնչեցվում, դրա համար էլ անհասկանալի են ու անիմաստ:
3) «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհը, հոգևոր մյուս շնորհների հետ մեկտեղ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ տվեց ԻՐ Եկեղեցու որոշ անդամների, որոշակի նպատակներով և որոշակի ծրագրեր իրականացնելու համար:
Այդ ծրագրերի և նպատակների մասին, ՏԻՐՈՋ Շնորհքով խոսել ենք․ «Քննարկում — 1» — ում:
Պողոս Առաքյալը ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցին համեմատում է մարդկային մարմնի կառուցվածքի հետ: Եվ ասում է, որ ինչպես մարմնի անդամներն ամենքը նույնը չեն, այլ տարբեր են և տարբեր է նրանց դերն ու նշանակությունը: Նույնպես է նաև Եկեղեցու կառուցվածքը: Եկեղեցուն տրված հոգևոր շնորհների դերն ու նշանակությունն էլ նույնը չեն, այլ տարբեր են, սակայն ոչ երբեք՝ անիմաստ ու աննշանակ.
«Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած Նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։ Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։» (Ա.Կոր.12:6-7):
«Այսպէս էլ դուք, եթէ լեզուներով բանը յայտնի չ’ասէք, այն խօսածն ի՞նչպէս կ’իմացուի, որովհետեւ, իբր թէ օդի մէջ խօսողներ կ’լինիք։ Որովհետեւ այնքան այլ եւ այլ ձայներ կան աշխարհքումը, եւ նորանցից ոչ մէկն էլ առանց նշանակութեան չէ։» (Ա.Կոր.14:9-10):
ԱՍՏՎԱԾ ԻՐ Եկեղեցուն ոչ մի անիմաստ և աննշանակ հոգևոր շնորհ չի պարգևել:
- Գլոսսոլալիան ինքնին անիմաստ, ոչ պիտանի, անիրական և ինքնահնար «հոգևոր պարգև է», որը բնականաբար ԱՍՏԾՈՒՑ չէ:
- Գլոսսոլալիան ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցուն ոչ մի օգուտ չի բերում, այլ ահավոր կերպով վնասում և վտանգում է անդամների կյանքն ու ապագան: Բայց փոխարենը՝ մեծագույն ֆինանսական ու նյութական շահ, անձնական հեղինակություն և փառք է բերում իր քարոզիչերին ու ջատագովներին: Այս մասին առանձին կխոսենք մեր առաջիկա քննարկումներում:
4) «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհը, ի նկատի ունի մեկից ավելի, իրարից տարբեր, մարդկային, հասկանալի լեզուներով հստակ խոսելու կարողություն:
- Իսկ գլոսսոլալիան տարբեր լեզուներ չէ, այլ մեկ լեզու է, որն անիմաստ է, անիրական և անհասկանալի:
Եվ բոլորովին նշանակություն չունի գլոսսոլալիայով «աղոթող» անձի ազգային պատկանելությունը, քանի որ հայն էլ, ռուսն էլ, գերմանացին էլ անգլիացին էլ, աամերիկացին էլ, բոլորն էլ «աղոթում են» միևնույն անիմաստ, անիարական ու անհասկանալի լեզվով:
Անիմաստ ու անիրական լեզուն՝ անիմաստ է ու անիրական, որ ազգի կողմից էլ այն հնչեցվի:
5) Գլոսսոլալիայով «աղոթողները» պնդում են, որ դա հենց «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհն է. (Ա.Կոր.12:10):
Այսպիսի կարծիքը սխալ է, քանի որ զանազան լեզուներով խոսողներին լսողները, լսեցին և հասկացան. որ նրանք մարդկային, հասկանալի լեզվով մարգարեանում և փառաբանում էին ԱՍՏԾՈՒՆ. (Գործ.2:11-12); (Գործ.10:46):
- Իսկ գլոսսոլալիայով «աղոթողների աղոթքներն» անհասկանալի, անթարգմանելի և իմաստազուրկ են. թե՜ լսողների և թե՜ աղոթողների համար:
Գլոսսոլալիան սկիզբ է առել նախնադարից: Այն իրենց ժամանակին օգտագործել են տարբեր ազգերի և ցեղերի շամաններ, կախարդներ, վհուկներ, դերվիշներ, բախտագուշակներ և այլ օկկուլտիստներ՝ մարդկանց վրա ազդելու և նրանց կամքն իրենց ենթարկեցնելու համար:
Եվ եթե գլոսսոլալիան ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ պարգևը չի, ապա բնականաբար Սատանայից է:
Դարձյալ հիշենք, որ ԱՍՏՎԱԾ Սատանային ժամանակավոր և սահմանափակ իշխանություն է տվել այս մեղավոր աշխարհին և նրա անհավատ ու անհնազանդ բնակիչներին մոլորեցնելու և նրանց վրա իշխելու համար. (Ա.Հովհ.5:19); (Բ.Կոր.4:4):
Այսօր տարբեր հարանվանություններում «ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտված, և լեզուների պարգև ունեցող» անձանց մեջ, չես հանդիպի մարդկային, իրական, հասկանալի և թարգմանելի տարբեր լեզուներով խոսող և մարգարեացող որևէ անձի:
Իրականում այլ լեզուներով աղոթող բոլոր անձիք «աղոթում են» գլոսսոլալիայով:
Դա շատ ցավալի է, բայց՝ փաստ է:
Եվ որպես իրենց տեսակետի ապացույց, նրանք մատնացույց են անում ավետարանական տարբեր հատվածներ, հատկապես՝ Ա.Կոր.14 – րդ գլուխը:
Մեր առաջիկա քննարկումներում միասին կքննարկենք նրանց մատնանաշած բոլոր վիճահարույց հատվածները:
Սիրելի հայրենակից, հորդորս քեզ է ուղղված: Եթե «աղոթում ես» գլոսսոլալիայով և վստահ ես, կամ քեզ վստահեցնում են, որ իբր դա ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ պարգևն է… մի՛ հավատա: Եվ մի՛ խաբիր ինքդ քեզ և ուրիշներին: ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ոչ մեկին չի տվել անիմաստ և աննշանակ որևէ պարգև:
Քննի՛ր Սուրբ Ավետարանը և համոզվի՛ր, որ. ոչ Առաքյալները, ոչ աշակերտները ոչ էլ որևէ քրիստոնյա, երբևէ չաղոթեցին գլոսսոլալիայով: Այլ նրանք բոլորն էլ խոսեցին ու մարգարեացան նորմալ մարդկային, զանազան լեզուներով:
Եթե քննեցիր և համոզվեցիր, որ Սատանայի որոգայթի մեջ ես գտնվում, ապա առանց հապաղելու քո մայրենի լեզվով, հավատքով ջերմեռանդ աղոթի՛ր ԱՍՏԾՈՒՆ, որ ժամ առաջ քեզ ազատի գլոսսոլալիայով աղոթելուց, որպեսզի ազատվես Չարի կապանքներից, քանզի գլոսսոլալիան Սատանայի լարած թակարդներից մեկն է, որի մեջ հայտնվել ես ակամա…
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ ծառան՝ Ս․Շ․
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 5)
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐՆ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ (նախորդը տես հետևյալ հղումով.) Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ. 1) ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին, թե՛ երկրի վրա ապրող և …