ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ- 1
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Մեր նախորդ սերտողության վերջում խոստացանք պարզել և ձեր ուշադրությանը ներկայացնել, թե ինչու՞ որոշ աստվածաբաններ, թյուրիմացաբար համոզված են, որ (Հայտ.12:1-5) – ի «Կինը» Մարիամն է, իսկ «Արու Զավակը»՝ ՀԻՍՈՒՍԸ: Եվ որո՞նք են նրանց թյուրիմացության և շփոթության հիմնական պատճառները:
Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ սերտողության մեջ խոսեցինք նաև մի քանի ակնառու սխալների մասին, որ ցավոք սրտի, թույլ են տալիս շատ մեկնաբաններ:
Այս անգամ, ՏԻՐՈՋ շնորհքով, խոսելու ենք նրանց կողմից թույլ տրվող ուրիշ սխալների՝ նաև այն մասին, թե իրականում ո՞վ է (Հայտ.12:1-5) – ի «Կինը», և ո՞վ՝ «Արու զավակը»:
Ասեմ, որ կան նաև այսպիսի տեսակետ ունեցողներ, ովքեր հավատում են, որ «Կինն» Իսրայելն է, իսկ «Արու զավակը»՝ ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին:
ՀԱՐՑ – Ի՞նչ փաստերով է ապացուցվում այդ տեսակետը:
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ – «Կինը» Սիոնի Դուստրն է.
«Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի Աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ ու կ’բնակուեմ քո միջումն,» ասում է Տէրը։» — Զաք.2:10
«Կինը» Իսրայելն է.
«Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. Մի Կին՝ արեգակն իր վերայ առած։ Եւ լուսինը նորա ոտների տակ։ Եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերի պսակ։» — Հայտ.12:1
Այս նշանի իմաստը հասկանալու համար, հիշենք Հովսեփի երազը․
«Եւ մի ուրիշ երազ էլ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց նորան եւ ասեց. «Ահա մի երազ էլ տեսայ, եւ ահա արեգակը եւ լուսինը եւ տասնեւմէկ աստղեր ինձ երկրպագութիւն էին անում։» Եւ իր հօր ու իր եղբայրներին պատմեց։ Եւ իր հայրը յանդիմանեց նորան, եւ ասեց նորան. «Այս ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Մի՞թէ ես եւ քո մայրը եւ քո եղբայրները գալու ենք, որ մինչեւ գետինը քեզ խոնարհուենք։» այնուամենայնիվ — Ծնն.37:9-11
Այս երազը Հովսեփի երազն է: Եվ այս համարների մեջ խոսքը գնում է Հակոբի (Իսրայելի), իր կնոջ, և նրանց տասներկու որդիների մասին, որոնցից էլ առաջացան Իսրայելի տասներկու ցեղերը, այսինքն ողջ Իսրայելը:
Մարիամը – Սիոնի Դստեր՝ Իսրայելի խորհրդապատկերն է, իսկ ՀԻՍՈՒՍԸ – Եկեղեցու:
Եվ հենց այս խորհրդապատկերների նմանություններն իրար հետ շփոթելը և դրանց ոչ ճիշտ ընկալումն էլ հանգեցրել են սխալ տեսակետերի ձևավորմանը:
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ շնորհքով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում վերը նշված խորհրդապատկերների առնվազն յոթ նմանություններ, որոնք էլ շփոթություններ են առաջացրել.
ա) Ինչպես, որ Մարիամի և իրենից ծնվող Զավակի համար, ԱՍՏԾՈՒՑ եղան մարգարեություններ. (Ղուկ.1:30-34):
Նույնպիսի մարգարեություններ եղան ԱՍՏԾՈՒՑ, նաև Սիոնի Դստեր (Իսրայելի) և Եկեղեցու վերաբերյալ. (Գործ․1։4-5)։
բ) Համեմատենք (Ղուկ.1:35) – ը, (Գործ.1:8) – ի հետ :
Ինչպես, որ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Զորությունը եղավ Մարիամի վրա և նա ՀԻՍՈՒՍՈՎ հղացած գտնվեց․ (Ղուկ.1:35)։
Նույնպես և Սիոնի Դստեր՝ Իսրայելի վրա եղավ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Զորությունը և նա հղացած գտնվեց Եկեղեցով․ (Գործ.1:8):
Սիրելինե՛ր, ինչպես գիտենք Սուրբ Ավետարանից, ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցին, որ ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմինն է․ (Կող․1։18) Իսրայելից սկիզբ առավ․ (Գործ.2:1-4):
Հնարավոր է մի քիչ կոպիտ հնչի, սակայն այդ պահից, ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմնի՝ այսինքն Եկեղեցու հոգևոր Սերմը, Սուրբ Հոգին ներդրեց«Կնոջ»՝ Իսրայելի հոգևոր արգանդում։ Եվ այդ օրվանից մինչ օրս, Իսրայելի հոգևոր արգանդում, ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմնի՝ Եկեղեցու բոլոր անդամները շարունակում են ձևավորվել և համալրվել:
Եվ ինչպես Մարիամն իր արգանդում իննը ամիսներ կրեց ՀԻՍՈՒՍԻ սաղմը, մինչև Նրա ֆիզիկական մարմնի վերջնական կազմավորումն ու ձևավորումը, և որոշված ժամանակը լրանալուց հետո ծննդաբերեց, այնպես էլ «Կինը» ՝ Իսրայելը։
ՏԵՐԸ Եկեղեցու սաղմնավորումը սկսեց Իսրայելից: Փոխաբերական ասվածքով, Սիոնի Աղջկիկը՝ Իսրայելը, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ հղացավ՝ իր մեջ կրելով ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմնի՝ Սուրբ Եկեղեցու սաղմը, մինչև որոշված ժամանակի ընթացքում կազմավորվի և ձևավորվի ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմինը՝ Եկեղեցին և դրանից հետո ծնվի:
Պենտեկոստեի օրվանից մինչ օրս, արդեն 2000 տարիներ ի վեր, ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմինը՝ Եկեղեցին շարունակում է կազմավորվել ու ձևավորվել Իսրայելի հոգևոր արգանդում, մինչև ժամանակը լրանա և Եկեղեցին ծնվի. (Հռով.11:25):
գ)
«Եւ ահա կ’յղանաս՝ եւ Որդի կ’ծնես. Եւ Նորա անունը Յիսուս կ’դնես։» — Ղուկ.1:31
Ըստ հրեշտակի հայտնած մարգարեության, Մարիամը առանց տղամարդ գիտենալու պետք է հղանար ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Զորությունով (№34-35), և ՀԻՍՈՒՍԻ մարդկային մարմինը ծներ, որի մեջ ՏԵՐՆ ԻՐ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ պիտի բնակեցներ:
Նույնպես և ըստ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ մարգարեության, Սիոնի Դուստրը պիտի հղանար ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Զորությամբ և ծներ Եկեղեցին, որը նույն ՔՐԻՍՏՈՍԻ Մարմինն է, այն տարբեությամբ, որ այս Մարմինը մսից ու արյունից չի կազմված, այլ Վերստին Ծնված հոգիներից:
Եվ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ պիտի բնակվի Եկեղեցու մեջ․ (Ա․Կոր․3։16-17):
Եկեղեցին ՔՐԻՍՏՈՍԻ հոգևոր Մարմինն է՝ (Հայտ․12 ։5) – ի Արու Զավակը:
«Արդ դուք Քրիստոսի Մարմինն էք, եւ զատ զատ Նորա անդամները։» — Ա.Կոր.12:27
դ) Մարիամը ծնեց ՀԻՍՈՒՍԻ մարդկային Մարմինը.
«Նա Մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը Նորա Դաւիթ հօր Աթոռը կ’տայ Նորան. Եւ Նա Յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ.» — Ղուկ.1:32
Իսրայելից ծնվող Զավակը՝ Եկեղեցին, նույնպես ՀԻՍՈՒՍԻ Մարմինն է (Ա.Կոր.12 :27), որը կկոչվի Բարձրյալի որդիներ, որոնք նույնպես կթագավորեն՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ հետ միասին.
«Եւ թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը պիտի տրուի Բարձրեալի Սուրբերի Ժողովրդին. Նորա Թագաւորութիւնը Յաւիտենական Թագաւորութիւն է, եւ բոլոր իշխանութիւնները պիտի Նորան ծառայեն եւ հնազանդեն։» — Դան.7:27
Սիրելի բարեկամնե՛ր, խորհրդապատկերների հաջորդ երեք նմանությունների մասին ՏԻՐՈՋ Շնորհքով և կամքով, կխոսենք հաջորդիվ։
ՏԻՐՈՋ շնորհքով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …