ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ — 2
(նախորդը տես հետևյալ հղումով.)
ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ԱՐՈՒ ԶԱՎԱԿԸ
ե) Ոմանք կարծում են, որ «Արու Զավակը» Եկեղեցին չի, այլ ՀԻՍՈՒՍՆ Է, որովհետև Եկեղեցին պետք է իգական սեռի լինի, քանի որ ՔՐԻՍՏՈՍԻ Հարս է կոչված։
Պողոս Առաքյալն այսպես է ասում Եկեղեցուն․
«Վասնզի ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. որովհետեւ ձեզ մի Մարդի նշանեցի՝ որ Քրիստոսին ներկայացնեմ մի անարատ Կոյս։» — Բ.Կոր.11:2
Սակայն նրանք մոռանում են, որ Եկեղեցին «ՔՐԻՍՏՈՍԻ Մարմին» է կոչվում․ (Ա.Կոր.12:27):
Կոչվում է նաև «Երկնքի Զորք» (Հայտ․19։14)։
Իհարկե․ «Հարսը», «Մարմինը» և «Երկնքի Զորքը» Եկեղեցու խորհրդապատկերներն են և բոլորն էլ փոխաբերություններ են:
զ) Երբ Մարիամի հղության օրերը լրացան և ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉԸ ծնվեց։ Դաշտում իրենց հոտերն արածեցնող հովիվներին հրեշտակներ հայտնվեցին, Մեծ Ավետիս ավետեցին և մեծ ցնծություն ու Փառաբանություն եղավ Երկնքում. (Ղուկ.2:9-14):
Նույնպիսի ցնծություն և Փառաբանություն է մարգարեացված, երբ Սիոնի Դստեր հղության ժամանակն ավարտվի և Եկեղեցին երկինք հափշտակվի։
Դա կլինի այն ժամանակ, երբ վերջին հեթանոսը երկրի վրա ապաշխարելով կմիանա ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցուն և հեթանոսների փրկության համար որոշված թիվը ու նրանց փրկության ժամանակը կլրանան․(Հռով.11:25)։
Այդ պահին ԱՍՏՎԱԾ Եկեղեցու Դուռը կփակի, ինչպես որ Նոյան Տապանի Դուռը փակեց, երբ մտնողների թիվը և փրկության համար որոշված ժամանակը լրացավ․(Ծնն․7։13-16)։
Եվ ինչպես Մարիամը ծննդաբերեց ՀԻՍՈՒՍԻ ֆիզիկական մարմինը, երբ հղության ժամանակը լրացավ, նույնպես էլ «Կինը»՝ Իսրայելը պետք է ծննդաբերի ՀԻՍՈՒՍԻ հոգևոր Մարմինը՝ Եկեղեցին, որն էլ «Արու Զանակն» է։
Ինչպես ՀԻՍՈՒՍԻ ծնվելուց հետո, ՏԵՐԸ Մարիամին և իր Զավակին հեռացրեց արյունարբու Հերովդեսից, այնպես էլ Կնոջ ծնած Արու Զավակը` Եկեղեցին, ծնվելուց հետո պետք է երկրի վրայից Երկինք հափշտակվի․
«Եւ նա՝ (Կինը՝ Իսրայելը), մի Արու Զաւակ՝ (Եկեղեցին) ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ, եւ նորա Որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ Նորա Աթոռի մօտ։» — Հայտ.12:5
Ահավասիք Երկնային Փառաբանության պատկերը, երբ Եկեղեցին արդեն Երկնքում է:(Հայտ․12։10-12), (Հայտ.5:8-10):
է)
«․․․բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ» — Հայտ.12:5բ
Սխալ տեսակետ ունեցողներն այս արտահայտությունը վերագրում են ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ՝ մեջբերելով հետևյալ հատվածը.
«Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց։» — Սաղ.2:9
Իհարկե, այս համարը վերաբերվում է ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ:
Սակայն կա նմանատիպ ուրիշ համար ևս, որը վերաբերվում է Եկեղեցուն, քանի որ Եկեղեցին ևս ՀԻՍՈՒՍԻ Մարմինն է․
«Եւ ով որ յաղթում է եւ Իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ. Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով: Բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։» — Հայտ.2 :26-27
Ակնհայտ է, որ այս համարները վերաբերվում են Եկեղեցուն և ոչ թե ՀԻՍՈՒՍԻՆ:
Սիրելի բարեկամնե՛ր, եթե ավելի մանրամասն քննենք ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, այլ ապացույցներ ևս կհայտնաբերենք:
Սակայն կարծում եմ այս յոթ ապացույցները բավարար են, համոզվելու համար, որ.
«Կինը» դա Սիոնի Դուստրն է՝ Իսրայելը, իսկ «Արու Զավակը»՝ Եկեղեցին է:
Իսկ բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Կինը Մարիամն է, և Արու Զավակը, նրա Որդին՝ ՀԻՍՈՒՍԸ, սխալվում են․ այն պատճառով, որ բառացի են հասկանում «կին» և «արու զավակ» բառերը:
Մեկ անգամ ևս հիշենք, որ դրանք փոխաբերական իմաստով են գործածված:
Կրկնեմ, որ այս երկու տեսակետներն առաջին հայացքից իրար այնքա՜ն նման են, որ անուշադիր լինելու դեպքում հեշտությամբ կարելի է դրանք շփոթել իրար հետ, շեղվել և մոլորվել Ճշմարտության Ճանապարհից:
Սիրելի բարեկամնե՛ր, իրականում ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ շատ պարզ ու հստակ է, ուղղակի քրիստոնյաներն Այն պետք է սերտեն ջերմեռանդ աղոթքով և ամենայն ուշադրությամբ:
ՏԻՐՈՋ շնորհքով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …