Դարեր շարունակ լսում ենք «Մարիամ Աստվածածին», կամ «Աստվածամայր» արտահայտությունները, որոնք ինչ խոսք, սուրբգրային չեն: Ողջ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ չենք հանդիպի այսպիսի, գեթ մեկ արտահայտության:
Սա մարդկային հնարանք է և մեծագույն անարգանք՝ թե մեր ՏԵՐ ԱՍՏԾՈ և թե Մարիամի նկատմամբ:
«Աստուած Հոգի Է․․․։» (Հովհ.4:24ա):
ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻ Է, իսկ Մարիամը՝ մարմին: Մարմինը, երբեք չի կարող հոգի ծնել, այլ միայն ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ կարող է հոգի ծնել։ Եվ գրված էլ է․
«Մարմնից ծնվածը մարմին է, ՀՈԳՈՒՑ ծնվածը՝ հոգի» (Հովհ․3։6)։
Սիրելի բարեկամներ, Մարիամն ԱՍՏՎԱԾ չի ծնել, այլ նա լոկ ՀԻՍՈՒՍԻ հողե անոթը՝ մարմինն է ծնել, որի մեջ ԱՍՏՎԱԾ, բացի մարդկային հոգուց, ներդրեց նաև ԻՐ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ:
Ոմանք հնարավոր է առարկեն ասելով. «ՀԻՍՈՒՍՆ ԱՍՏՎԱԾ Է․ (ԱՄԵՆ): Եվ եթե ՀԻՍՈՒՍԻՆ ծնողը Մարիամն էր, ուրեմն Մարիամն Աստվածածին է․․․»:
Այո, ՀԻՍՈՒՍՆ ԱՍՏՎԱԾ Է և դա անբեկանելի փաստ է։
ՀԱՐՑ — Եթե կինը չի կարող հոգի ծնել, ապա ինչպե՞ս են ասում, որ Մարիամն ԱՍՏԾՈ մայրն է և նրան Աստվածածին են անվանում:
Ցավոք, կարծես այդքանը բավարար չի, Մարիամի ամուսնուն՝ Հովսեփին էլ Աստվածահայր են անվանում․․․
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ այսպիսի դիվային ուսմունք չի ուսուցանում։ Այլ այս ամենը Չարից է, որը մեծագույն սրբապղծություն է:
Եթե ԱՍՏՎԱԾ Հայր, կամ մայր ունենար, ապա նա չէր կարող ԱՍՏՎԱԾ կոչվել:
ԱՍՏԾՈՒՆ ոչ ոք չի ստեղծել, կամ ծնել: ԻՆՔՆ է Արարիչն ամենայն արարածների։
ՆԱ եղել Է Կա և Լինելու Է Հավիտյան: ԱՄԵՆ։
Որոշ եկեղեցիներ Մարիամին են աղոթում, պաշտում, երկրպագում, ապավինում, նրանից բարեխոսություն խնդրում և իրենց հետևորդներին էլ հորդորում են նույնն անել, դրանով իսկ Մարիամին հավասարեցնելով ԱՍՏԾՈՒՆ․․․
Սա էլ դիվային ուսմունք է, որն ուսուցանում են վայ «քահանաները»։
Գիտենք, որ աղոթել կարելի է միմիայն ԱՍՏԾՈՒՆ: Ողջ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ոչ մի տեղ չենք հանդիպի մի դեպքի, որտեղ մարդն աղոթեր մարդուն, լինի նա կենդանի՞, թե՞ ննջած:
Մի՞թե մարդն ԱՍՏՎԱԾ Է, որ մարդու վրա հույս դնենք և նրան աղոթենք․ (Երեմ․17։5)։
Ի ՏԵՐ ննջած սուրբերի բարեխոսությունը հայցելը, նույնպես սխալ է և ոչ սուրբգրային, քանի որ բոլոր սուրբերը ննջած են, այսինքն գտնվում են պասիվ վիճակում, քանի դեռ ննջեցյալների հարությունը չի եղել. (Ա.Թես.4:12-16):
Միմիայն ԱՍՏՎԱԾ Է Կենդանի և ամենուրեք։ Միմիայն ՆԱ կարող է միաժամանակ լսել և պատասխանել ողջ աշխարհից ԻՐԵՆ ուղղված բոլոր աղոթքներին:
ԱՄՓՈՓՈՒՄ։
- Մարիամը սուրբ է, և օրհնյալ է կանանց մեջ, որ ՏԵՐԸ Շնորհ արեց և նրա միջոցով ԻՐ Որդուն մարդկային մարմին շնորհեց:
- Մարիամն Աստվածածին չէ, որովհետև մարմինը չի կարող հոգի ծնել:
- Մարիամը բոլոր սուրբերի նման ննջած է ՏԻՐՈՋ մոտ՝ մինչ մեռելների հարությունը։ Հետևաբար չի կարող միաժամանակ լսել և պատասխանել, աշխարհից իրեն ուղղված աղոթքներին, կամ բարեխոսության խնդրվածքներին:
- Մարիամն ԱՍՏՎԱԾ չէ։
Որևէ մարդ, նույնիսկ ՀԻՍՈՒՍԻՆ ծնող Մարիամը, արժանի չէ երկրպագության, փառաբանության և պաշտամունքի, այլ միմիայն ԱՍՏՎԱԾ. (Հայտ.22:8-9):
Այս առիթով տեղին է Սուրբ Ավետարանից մի հատված հիշել.
«Որովհետեւ Աստծուն ճանաչելով, Նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան։ Այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։ Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան։ Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ. Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար, որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։ Որոնք Աստուծոյ Ճշմարտութիւնը Ստութեան հետ փոխեցին։ Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին՝ քան թէ Ստեղծողին, որ Օրհնեալ է ի Յաւիտեանս։ Ամէն։» (Հռով.1:21-25):
Սիրելի հայրենակի՛ց, բացի մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒՑ, երբևէ որևէ ստեղծվածի չապավինե’ս, չաղոթե՛ս, չպաշտե՛ս, և չերկրպագե՛ս, ի ՏԵՐ ննջած, որևէ սուրբի բարեխոսությունը չհայցե՛ս:
Այդ ամենը սուրբգրային ոչ մի հիմք չունեն: Դա ինքնահնար դիվային կրոն է, Սատանայի ծրագիրը, որը ներդրված է նրա կողմից․ հավատացյալների հայացքն ամեն կերպ ՀԻՍՈՒՍԻՑ հեռացնելու և մարդու, կամ կուռքերի վրա կենտրոնացնելու համար։
Դու, ՏԻՐՈՋ շնորհքով, մշտապես սերտի՛ր ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ և պաշտի՛ր, երկրպագի՛ր, աղոթի՛ր ու ապավինի’ր միմիայն Կենդանի և միակ ԱՍՏԾՈՒՆ. ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ։
Եվ հիշի՛ր, որ քո միակ Բարեխոսը ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ ՔՐԻՍՏՈՍՆ Է.
«Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ Միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս Մարդը, որ Իր Անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի Իր ժամանակներումը։» (Ա.Տիմ.2:5-6):
Ուրեմն․ արթուն լինենք, որ կուրորեն չընդունեք և կատարենք բոլոր այն մոլորեցնող ուսուցումները, որոնք այսօր հրամցվում են զանազան եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կողմից, թեկուզ այդ «եկեղեցին» 1700 տարվա վաղեմություն էլ ունենա:
Այլ աղոթքով և ՏԻՐՈՋ շնորհքով, յուրաքնչյուրս ուշի ուշով քննենք ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ և անձնապես համոզվենք մեր լսածների Ճշմարիտ, կամ սխալ լինելու մեջ:
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով՝ ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …