Սիրելի հայրենակիցնե՛ր, հայ առասպելական «եկեղեցին» իր հորինած տոնացույցի համաձայն, այսօր Հայաստանում տոնում է հերթական սրբապիղծ և դիվային տոնակատարություններից մեկը, որն կոչել է․ «ս․Գրիգոր Լուսավորչի մասունքների գտնման» տոն, որը տարիներ առաջ, Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» «եկեղեցու» կողմից հռչակվել է ուխտի օր։
Կարիք չկա դիտելու ողջ տեսանյութը։ Բավական է միայն առաջին 6 րոպեները լսել այս սատանիստ «քահանայի» մեկնաբանություններն այս տոնի և ինքնահնար առասպելի վերաբերյալ։
Իսկ թե ինչու՞ ենք «քահանային» սատանիստ անվանում, կխոսենք քիչ հետո։
Սատանան իր անկման օրից սկսած, մինչ օրս էլ, ամենատարբեր կերպերով, ջանում է ԱՍՏԾՈՒՆ հավատացողների հայացքները շեղել, հեռացնել ՔՐԻՍՏՈՍԻՑ և կենտրոնացնել․ պաշտամունքի, երկրպագության և աղոթքի այլ անձանց, կամ առարկաների վրա։
Սատանան, նույնիսկ մեր ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ փորձեց շեղել Ճշմարիտ Աստվածպաշտությունից և ՆՐԱ հայացքը կենտրոնացնել այս աշխարհի նյութական հարստության, մարդկային փառքի և այլադավանության վրա։ Սակայն մեր ՏԵՐԸ հաստատուն և կտրուկ պատասխաններ տվեց Սատանային, որից հետո նա, ստիպված հեռացավ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՑ․
«Դարձեալ Սատանան առաւ տարաւ Նորան [Տեր Հիսուսին] մի շատ բարձր սար՝ եւ ցոյց տուաւ Նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը։ Եւ ասեց Նորան. «Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ Յիսուսը նորան ասեց. «Հեռու գնա՛, Սատանայ. որովհետեւ գրուած է, թէ․ «Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագի՛ր եւ միայն Նորան պաշտի՛ր։» Այն ժամանակ Սատանան թողեց Նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին Նորան։» — Մատթ․4։8-11
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ Սատանային պատասխանելիս, նրան հիշեցրեց ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՒՄ գրվածները․
«Բացի Ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենա՛ս։ Քեզ համար կուռք չ’շինե՛ս, եւ ո՛չ վերը երկնքումը, կամ ցածը՝ երկրի վերայ, կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնով։ Նորանց երկրպագութիւն չ’անե՛ս, եւ նորանց չ’պաշտե՛ս, որովհետեւ Ես՝ քո Տեր Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են Ինձ։ Եւ կ’ողորմեմ նորանց՝ մինչեւ հազար ազգը, որ սիրում են Ինձ եւ պահում են Իմ պատուիրանքները։» — Ելից․20։3-6
Սիրելի հայրենակիցնե՛ր, ԱՍՏՎԱԾ ԻՐ ժողովրդին ասում է․ «Այլ աստվածներ չունենա՛ք, ձեր համար կուռքեր չշինե՛ք, նրանց չպաշտե՛ք, չերկրպագե՛ք, իսկ «քահանաներն» ասում են․ «Գնանք Էջմիածնից Երևան բերենք Գրիգոր Լուսավորչի ոսկորները, որ համբուրե՛նք, պաշտե՛նք ու երկրպագե՛նք»։
Հիմա ու՞մ խոսքին հավատանք․ ԱՍՏԾՈ՞, թե՞ քահանայի, դու՛ք դատեցեք։
ՏԻՐՈՋ Շնորհքով, որքան էլ մանրակրկիտ կերպով՝ բառեբառ, տառետառ քննենք ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Ավետարանը, միևնույն է, այնտեղ չենք հայտնաբերի ննջած սուրբերի ոսկորների պաշտամունքի և երկրպագության գեթ մեկ օրինակի, գեթ փոքրիկ ակնարկի, կամ Առաքյալներից և ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՑ մեզ փոխանցված գեթ մեկ պատվերի, որ ՔՐԻՍՏՈՍԻ եկեղեցին, բացի իր ԱՍՏԾՈՒՑ, պետք է պաշտի, երկրպագի և համբուրի՝ նաև սրբերի ոսկորներ և այլ «սուրբ մասունքներ»։
Փոխարենը՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՒՄ կարող ենք հանդիպել մեռելների ոսկորներին դիպչելու և նրանցով պղծվելու վտանգներից խուսափելու հստակ զգուշացումների ու պատվերների․
«Եւ ով որ դպչէ դաշտում սրով սպանուածի, կամ մեռածի, կամ ՄԱՐԴԻ ՈՍԿՈՐԻ եւ կամ գերեզմանի՝ եօթն օր անմաքուր լինի։»․ — Թվոց․19։16
ՀԱՐՑ – Եթե ԱՍՏՎԱԾ պղծություն և անմաքրություն է համարում, մեռածի ոսկորին, նույնիսկ դիպչելը, այդ դեպքում․ ո՞վ, ինչու՞ և ի՞նչ հանդգնությամբ է ժողովրդին քարոզում․ համբուրել, պաշտել, երկրպագել և ապավինել ննջած սրբերի ոսկորներին, կամ այլ «սուրբ մասունքներին»։ Ու՞մ պատվերն է դա։
ՊԱՏԱՍԽԱՆ – Պատվերը Սատանայինն է, իսկ քարոզողները՝ նրա մշակներն են։
Այդ պատճառով «քահանաներին» սատանիստ ենք անվանում, քանի որ նրանց քարոզածը ոչ այլ ինչ է, քան օկկուլտիզմ, որը սատանայական ծիսակարգ է և ամբողջովին հակառակ է քրիստոնեությանը։
Սուրբ Գիրքն այսպես է որակում, եկեղեցիներում Լույսի և Արդարության կեղծ զգեստներով քողարկված, ԱՍՏԾՈ անունից հանդես եկող Սատանայի մշակներին․
«Եւ զարմանալի էլ չէ. որովհետեւ Սատանան ինքն էլ Լոյսի Հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն, մեծ բան չէ, եթե նորա պաշտօնեաներն էլ Արդարութեան պաշտօնեաների կերպարանք ընդունեն, որոնց վերջն իրանց գործերին պէս կ’լինի։» — Բ․Կոր․11։14-15
Ասեմ, որ տեսանյությում առկա «քահանաներից», որևէ մեկին անձամբ չեմ ճանաչում, նրանց անձերի հետ, որևէ առնչություն չեմ ունեցել։ Եվ խոսքս ոչ թե նրանց անձերին է ուղղված, այլ նրանց խոսքերին ու գործերին։
Իրենց պտուղներից ու գործերից հստակ երևում է, որ «քահանաներն» ԱՍՏԾՈ մշակները չեն, հետևաբար չեն կարող ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ քարոզել։ Դրա համար էլ քարոզում են իրենց հոր՝ Սատանայի խոսքը։ ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ այսպես ասեց սրանց նմաններին․
«Ձեր հայրը Սատանան է եւ դուք կամենում էք ձեր հօր ցանկութիւնները կատարել։ Նա մարդասպան էր ի սկզբանե եւ Ճշմարտութեան [Աստծո] մէջ չ’կեցաւ, որովհետեւ նորա մեջ Ճշմարտութիւն [Աստված] չ’կայ։ Երբոր նա սուտն է խօսում, իրանիցն է խօսում, որովհետեւ նա ստախօ՛ս է եւ Ստութեան Հայրը՛։» — Հովհ․8։44
Սիրելի բարեկամնե՛ր, այս «տոնը» Սատանայի հերթական շեղում մոլորեցումն է՝ ուղղված մեր ժողովրդին, ով չի զանազանում չարն ու բարին։ Բայց ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ քաջածանոթ քրիստոնյաները հստակ զանազանում են Սատանայի բոլոր աճպարարությունները․ (Բ․Կոր․2։11)։
Այդ պատճառով, ժողովրդին իրենց կողմը հակելու, երբեմնի «սուրբ» անունը վերականգնելու և ոտնատակ եղած վարկանիշը բարձրացնելու համար, առասպելական «եկեղեցու քահանաներն» իրենց անկարողությունը քողարկում են․ կեղծ ազգասիրությունով, կեղծ հայրենասիրությունով, աշխարհիկ շոուներով ու համերգներով, երբեմն էլ անգիր սովորած ստանդարտ «աղոթքներով», որոնցից ՏԵՐԸ, բնավ չի փառավորվում։
Հենց այս ամենից էլ պարզ է դառնում, որ սրանք ՔՐԻՍՏՈՍԻՆ հակառակ անձիք են, հակաքրիստոսներ՝ նեռեր, որ իրենց հեքիաթներով ու առասպելներով, ինքնահնար մոլար վարդապետություններով մի ողջ ազգի խաբելով ու մոլորեցնելով դեպի Դժոխք են առաջնորդում։
Այսօր, սրանցից ոմանք, իրենց բոլոր մեղքերի ու անհաջողությունների պատասխանատվությունը գցելով կաթողիկոսի և բարձրաստիճան ղեկավարության վրա, ուզում են իշխանափոխություն իրականացնել, մարդկանց աչքին արդար և սուրբ երևալ և շարունակել իրենց սատանայական ու ազգակործան ցեղասպանությունը։
Սակայն, եթե չարի գործակալներից մեկին, կամ մի քանիսին փոխարինենք նրա ուրիշ գործակալներով, դրանից ժողովուրդը չի դառնա քրիստոնյա և չի ազատվի մոլար վարդապետություններից և Դժոխքի դատապարտությունից, քանի որ անօրենություններն ու սխալները ոչ թե անձերի մեջ են, այլ հայ առասպելական «եկեղեցու» որդեգրած պիղծ ու դիվային վարդապետությունների մեջ։
Դրա համար պետք է Վերստին ծնվի, ապաշխարի և վերափոխվի առասպելական «եկեղեցու» ողջ նվիրապետական կազմը․ սկսած երկու «ամենայն հայոց կաթողիկոսներից», մինչև վերջին դպիրն ու դռնապանը։
Եվ միմիայն Վերածնվելուց հետո նրանք կարող են ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ Ճշմարիտ կերպով քարոզել և Փրկության Բարի Լուրը տարածել ժողովրդի մեջ, որ մարդիկ լսե՛ն, հասկանա՛ն, հավատա՛ն և ՔՐԻՍՏՈՍԻՆ, որպես իրենց կյանքի ՓՐԿԻՉ և ՏԵՐ դավանելով՝ փրկվեն․ (Եփես․1։13-14), (Հռով․10։9)։
Մշտապես աղոթում եմ, և կոչ եմ անում դեռևս չաղոթող քրիստոնյաներին, որ ամենքս էլ հավատքով և ջերմեռանդ, աղոթենք հայ առաքելական «եկեղեցու» ղեկավարության, բարեփոխումների, հոգևոր արթնության և ժողովրդի փրկության համար։
Սիրելի բարեկամնե՛ր, մի՛ լսեք և մի՛ հավատացեք չարի քարոզներին և մասնակից մի՛ եղեք դիվային ծիսակատարություններին։ Դրանք սրբապղծություն են և մեծագույն մեղքեր ԱՍՏԾՈ առջև։
Փոխարենը՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ կարդացեք՝ աղոթքով և ուշադրությամբ, քանզի միակ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ դա է․ (Հովհ․17։17), այլ ոչ թե ինքնակոչ և ապօրինի «քահանաների» քարոզածը։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով՝ ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …