ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅԱՆ 70-ՐԴ ՅՈԹՆՅԱԿԸ
Դանիել մարգարեն գրում է Գաբրիել Հրեշտակից ստացած մի մարգարեության մասին․
«24 Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո Սուրբ Քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ Յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ Սուրբերի Սուրբը օծելու համար։
25 Արդ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Քրիստոս Իշխանը, եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ [ժողովուրդը] վերադառնան, եւ հրապարակը եւ պարիսպը պիտի շինուի, բայց դժվարին ժամանակներում։
26 Եւ վաթսունեւերկու եօթնեակը լրանալուց յետոյ, Քրիստոսը մահուան պիտի մատնուի, և այլևս չի լինի։ Եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը կլինի ինչպես ջրհեղեղով, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։
27 Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը։ Եւ Սրբարանի թևի վերայ աւերածի պղծութիւնը կ’լինի, եւ նախասահմանուած վերջնական կործանումը կ’թափուի աւերողի վերայ» (Դան.9:24-27):
Ինչպես տեսնում ենք նշված 70 յոթնյակներից վաթսունիննը յոթնյակների կատարման ժամանակներն արդեն անցել են․ (70-7-62=1), մնացել է վերջին՝ 70-րդ յոթնյակը:
Հանգիստ թողնելով և չփորփրելով անցած 69 յոթնյակների դեպքերն ու ժամանակները, ՏԻՐՈՋ շնորհքով մեր սերտողության թեման լինելու է այս վերջին՝ 70-րդ յոթնյակը, որի ժամանակաշրջանը դեռ սկսված չի:
Նախ ընդունենք, որ յուրաքանչյուր յոթնյակը յոթ տարի է: Այսինքն 490 մարգարեական տարիներից 483-ն անցել են, մնացել են վերջին յոթ տարիները:
Սիրելինե՛ր, 69-րդ յոթնյակից հետո, բնականաբար պետք է շարունակվեր 70-րդ յոթնյակը:
Սակայն մեր սերտողության ընթացքւմ կհամոզվենք, որ վերջին յոթնյակի ժամանակաշրջանը ԱՍՏՎԱԾ հետաձգել է, միայն ԻՐԵՆ հայտնի ժամանակով:
Նայելով վերը նշված մարգարեության համարներին տեսնում ենք, որ 70 յոթնյակների մարգարեությունը վերաբերվում է միմիայն Դանիելի ժողովրդին՝ այսինքն Իսրայելին և Երուսաղեմ քաղաքին.
«Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո Սուրբ Քաղաքի վերայ…» — Դան.9:24
Հին Կտակարանում, հեթանոսներից կազմված ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցուն վերաբերվող որևէ մարգարեության չենք հանդիպում:
Ընդհանրապես Եկեղեցու գոյությունը, կարծես թե գաղտնի էր պահված, և ՏԵՐԸ դրա մասին չէր հայտնել հին կտակարանյան մարգարեներին:
Սակայն Մատթևոսի ավետարանում հանդիպում ենք եկեղեցուն վերաբերվող մարգարեության.
«Ես էլ ասում եմ քեզ, որ դու՛ ես Պետրոս, եւ այդ ժայռի վերայ կ’շինեմ Իմ Եկեղեցին, եւ Դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։» — Մատթ.16:18
Առաքելական թղթերում Եկեղեցու գաղտնի պահվելը համարվում է գաղտնի խորհուրդ.
«․․․Եւ ամենին լուսաւորեմ, թէ ի՞նչ է այն ԽՈՐՀՐԴԻ տնտեսութիւնը, որ Յաւիտենից հետէ ծածկուած էր Աստուծոյ մեջ, որ ամեն բան ստեղծեց (Յիսուս Քրիստոսով)։» — Եփես.3:9
«Այն ԽՈՐՀՈՒՐԴԸ, որ ծածկուած էր Յաւիտենից եւ սերունդներից, այժմ յայտնուեցաւ Իր սուրբերին, որոնց Աստուած հաճեցաւ ցոյց տալ, թէ ինչպիսի՞ն է այս ԽՈՐՀՈՒՐԴԻ փառքի ճոխութիւնը հեթանոսների համար, որ Է Քրիստոսը ձեզանում՝ փառքի ապաունը։» — Կող.1:26-27
Դանիելին տրված հայտնությունից, տեղեկություն ենք ստանում ՔՐԻՍՏՈՍԻ խաչելության ճշգրիտ ժամանակի մասին.
«Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ, Քրիստոսը մահով պիտի դատապարտուի, և այլևս չի լինի։» — Դան.9:26
ՔՐԻՍՏՈՍԻ խաչելությունից, հարությունից ու Երկինք համբարձվելուց ոչ շատ օրեր հետո, Պենտեկոստեի տոնի օրը Երուսաղեմում, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ պաշտոնական էջքով ազդարարվեց հեթանոսներից կազմված ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցու փառավոր սկիզբը և մեկնարկը. (Գործ.2-րդ գլուխ):
Եկեղեցու մեկնարկը արգելակեց 70-րդ յոթնյակի կատարման ժամանակը և այն անորոշ ժամանակով հեռացրեց 69-րդ յոթնյակից՝ միայն ՏԻՐՈՋԸ հայտնի ժամանակով:
Որոշ կերպով, կարծես թե արգելակվեց Իսրայելի շրջանը, կամ՝ Արքայության Ավետարանի քարոզչության շրջանը։ Եվ սկիզբ առավ հեթանոսներից կազմավորվող ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցու կազմավորման շրջանը, կամ՝ Շնորհքի Ավետարանի քարոզչության շրջանը:
Եկեղեցու սկիզբ առնելուց մինչ օրս անցել է երկու հազար տարուց ավելի ժամանակ, սակայն 70-րդ յոթնյակի ժամանակը դեռևս չի եկել:
Իսկ ե՞րբ է գալու նրա ժամանակը և ինչպիսի՞ դեպքեր են մարգարեացված այդ յոթ տարիների ընթացքում, ՏԻՐՈՋ շնորհքով կսերտենք հաջորդ սերտողության ժամանակ:
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …