ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(նախորդը տես հետևյալ հղումով.)
ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին դա աշխարհի բոլոր Վերստին Ծնված քրիստոնյաների միությունն է։ Եկեղեցին քարաշեն տաճարը չի, այլ համայն աշխարհի քրիստոնյաների կենդանի ամբողջությունը:
ԱՍՏՎԱԾ ԻՐԵՆ հավատացող և ԻՐԵՆԻՑ Վերածնված բոլոր քրիստոնյաներին, խոստացել է այս մեղքի աշխարհը լքելուց հետո, փոխադրել ԻՐ Երկնային Դրախտ:
ՀԱՐՑ – Իսկ ինչպե՞ս է փոխադրելու, առանձին – անհատապե՞ս, թե՞ բոլորին միանգամից:
ՊԱՏԱՍԽԱՆ – Մինչ օրս՝ առանձին-անհատապես, իսկ ապագայում՝ բոլորին և միանգամից:
Այսինքն, ըստ ԱՍՏԾՈՒՑ տրված մարգարեության, գալու է ՏԻՐՈՋԻՑ նախասահմանված Օրը, ժամը, պահը, և աշխարհի բոլոր քրիստոնյաները միասին (Եկեղեցին), այս մեղքի աշխարհից պոկվելով, դուրս գալով իրենց մսեղեն մարմիններից, միանգամից Երկինք պիտի հափշտակվեն՝ ԱՍՏԾՈ Սքանչելի և Սուրբ Արքայության մեջ, որպեսզի ՏԻՐՈՋ կամքով, ժառանգեն Երկնային այն ժառանգությանը, որը ՏԵՐԸ նախապատրաստել է ԻՐ զավակների համար:
ՀԱՐՑ – Իսկ ինչպե՞ս է իրականանալու Եկեղեցու հափշտակությունը:
Այդ մասին է Պողոս Առաքյալը բացատրություն է տալիս և գրում է.
«12 Չեմ կամենում եղբարք, որ տգէտ լինիք ննջեցեալների նկատմամբ, որ դուք չ’տրտմիք, ինչպէս ուրիշները, որ յոյս չ’ունին։ 13 Որովհետեւ, եթէ մենք հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Յիսուսով ննջեցեալներին Աստուած կ’բերէ Նորա հետ։ 14 Որովհետեւ սա ասում ենք ձեզ Տիրոջ Խօսքովը, թէ․մենք՝ կենդանի մնացածներս, մինչեւ Տիրոջ գալը, ննջեցեալներիցը չենք առաջանալ։ 15 Որովհետեւ Տէրն Ինքը՝ հրամանն արձակվելիս, հրեշտակապետի ձայնը լսվելիս եւ Աստուծոյ շեփորը հնչելիս, վայր կ’գայ Երկնքիցը, եւ նախ Քրիստոսով մեռելները յարութիւն կ’առնեն, 16 Եւ յետոյ մենք` կենդանի մնացածներս, նորանց հետ մէկտեղ կ’յափշտակուինք ամպերով օդի մէջ՝ Տիրոջը հանդիպելու, եւ այնպէս ամեն ժամանակ Տիրոջ հետ կ’լինինք։ 17 Ուրեմն իրար մխիթարեցէք այս խօսքերովը։» — Ա.Թես.4:12-17
Ի՞նչ ենք տեսնում այս հատվածում.
- Պողոս Առաքյալը հորդորում է, որ եկեղեցու քրիստոնյաները չտրտմեն, այլ հոգևոր գիտություն սովորեն ու հուսադրվեն: Եվ անհավատ մարդկանց նման տգետ չլինեն՝ ննջեցյալների հարություն առնելու և Եկեղեցու Երկինք հափշտակվելու կերպի վերաբերյալ: (№12):
- Վերստին Ծնվածները, ինչպես հավատում են ՏԵՐ ՀԻԱՍՈՒՍԻ մահվանը և հրաշափառ հարությանը, այնպես էլ պետք հավատան ննջած քրիստոնյաների հարությանը. (№13):
- (№14)– ում Պողոս Առաքյալը գրում է, որ այս գիտությունը մարդուց չի տրված, որ որևէ մեկը չկասկածի դրա իսկության վրա, այլ այս ամենը ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ Է և ամեն բան ԻՐ կամքով:
Եվ ՏԵՐՆ է նախատեսել, որ առաջին հերթին պետք է հարություն առնեն Դրախտում գտնվող ննջեցյալ քրիստոնյաները, այսինքն պասսիվ վիճակից անցնեն ակտիվ վիճակի:
Եվ երկրորդ հերթին Եկեղեցին պետք է հափշտակվի Երկինք.
«…մենք՝ կենդանի մնացածներս, մինչեւ Տիրոջ գալը…»
արտահայտությունը ցույց է տալիս ՔՐԻՍՏՈՍԻ Երկրորդ Գալուստից առաջ, տվյալ ժամանակաշրջանում երկրի վրա ապրող քրիստոնյաների ամբողջությունը՝ որն էլ հենց ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին է:
15 և 16 համարները ցույց են տալիս ննջեցյալների հարության և Եկեղեցու հափշտակության կերպերը.
Մարդկության ողջ պատմության ընթացքում նախադեպը չունեցող այս աշխարհացունց և կարևորագույն երկու դեպքերը․ (ննջեցյալների հարությունը և Եկեղեցու հափշտակությունը) պետք է իրագործվեն ՏԻՐՈՋ կամքով և հրամանով:
Ուրեմն գրվածքի համաձայն. նախ պետք է արձակվի ԱՍՏԾՈ հրամանը, որը հրեշտակապետը պետք է ազդարարի ԱՍՏԾՈ շեփորով և ազդարարության ձայնով: Այնուհետև, ՔՐԻՍՏՈՍՈՎ բոլոր ննջեցյալները պետք է հարություն առնեն:
Հաջորդ քայլով, այդ պահին երկրի վրա ապրող բոլոր ազգերից եղած քրիստոնյաները՝ Եկեղեցին, պետք է պոկվի և Երկինք հափշտակվի՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ և ԻՐ հրեշտակներին Օդի մեջ հանդիպելու համար:
ՔՐԻՍՏՈՍՈՎ ննջած, սակայն այդժամ հարություն առած բոլոր սուրբերը և Երկրի վրայից Երկինք հափշտակված Սուրբ Եկեղեցին Երկնքում պիտի միանան իրար:
Եվ դրանից հետո, մնացած ողջ հավիտենականությունը Եկեղեցին պետք է անց կացնի ԻՐ Սուրբ Փրկչի, ԻՐ Օրհնյալ ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ և հարություն առած սուրբ ննջեցյալների հավերժական ներկայության մեջ (№17):
Ի՜նչ օրհնյալ երանություն…
Պողոս Առաքյալն ասում է, որ քրիստոնյաները երկրի վրա ժամանակավոր նեղություններ ու հալածանքներ կրելով հանդերձ չտրտմեն, քանի որ գալու է նախասահմանված Օրը և ժամը, որ ՔՐԻՍՏՈՍԸ հափշտակելու է ԻՐ Սուրբ Եկեղեցին, այս մեղքի խավար աշխարհից (Հռով․8։18):
Միայն ԱՍՏԾՈ սուրբ զավակները կարող են պատկերացնել այս օրհնյալ և նախադեպը չունեցող սուրբ իրադարձության օրհնությունը և անպատմելի վայելքը:
Ալելլույա՜, Փա՜ռք ՏԻՐՈՋԸ:
ՀԱՐՑ – Իսկ ինչու՞ է Եկեղեցու նկատմամբ գործածված «հափշտակել» բառը և ոչ ասենք․ «վերցնել», «տեղափոխել», կամ մեկ ուրիշ բառ:
Սատանան մոտավորապես կանխազգալով Եկեղեցու Երկինք փոխադրվելու ժամանակը, նախապատրաստվելու է, որ խանգարի այդ գործողության իրականացումը:
Սակայն ՏԵՐԸ միանգամից, Սատանայի աչքի առաջից այնպիսի արագությամբ է Երկինք է հափշտակելու ԻՐ Եկեղեցին, որ Սատանան չի հասցնելու ուշքի գալ և խոչնդոտել:
Ննջեցյալների հարության և Եկեղեցու ակնթարթային հափշտակության մասին Պողոս Առաքյալը գրել է նաև Կորնթոսի եկեղեցուն (Ա.Կոր.15 գլուխ), որն ուղղված է ոչ միայ Կորնթոսի, այլ նաև յուաքանչյուր տեղական եկեղեցու ու խմբի.
«50 Միայն թէ սա եմ ասում, եղբարք, որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։ 51 Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. «Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։ 52 Յանկարծ՝ ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ, յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։» — Ա.Կոր.15:51-52
Քանի որ վերն արդեն խոսել ենք այս նյութերի մասին, դարձյալ չենք կրկնի: Միայն ձեր ուշադրությունն եմ հրավիրում 52 համարում եղած հետևյալ խոսքերի վրա.
«Յանկարծ՝ ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ՝ յետին փողի ժամանակին…»
Այս խոսքերը ցույց են տալիս, որ ԱՍՏԾՈ հրամանն ազդարարվելուց առաջ, մարդկությանը ոչ մի հատուկ նախազգուշացում չի տրվելու:
Եկեղեցու հափշտակությունը լինելու է հանկարծ, անսպասելի, առանց որևէ նաշազգուշացման: Եվ դա իրականանալու է մի ակնթարթում:
Ողջ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, հատկապես «Հայտնության» Գիրքը, նախազգուշացնում են մարդկությանը, որ մարդիկ ուշադրություն դարձնեն ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ քարոզչությանը, ուշադիր լսեն, և կանոնավոր կերպով կարդան, որպեսզի տեղեկանան, հավատան և փրկվեն, քանի որ գրված է.
«Հավատը՝ լսելուց է, և լսելն էլ՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՑ» — Հռով.10:17
Սիրելի հայրենակի՛ց, այսօր ԱՍՏԾՈ ՍՈՒՐԲ և ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԻՑ տեղեկացար, որ կա՛ մեռելների հարություն, կա՛ն Դրախտ, բնականաբար՝ նաև Դժոխք։
Տեղեկացար նաև, որ ՏԵՐԸ նախատեսել է ԻՐ Եկեղեցու հափշտակությունը և այս ամենը բացարձակ Ճշմարտություն է:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՒՄ եղած և մինչ մեր օրերը մարգարեացված բոլոր մարգարեություններն ամենայն ճշտությամբ իրագործվել են, ինչն էլ տեղիք չի տալիս կասկածելու, որ ՆՐԱՆՈՒՄ արձանագրված մյուս մարգարեություններն էլ իրենց ժամանակին, (այդ թվում․ Եկեղեցու հափշտակությունը) պիտի անպայմանորեն իրագործվեն, քանզ
«Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց Իմ Խօսքերը չեն անցնիլ։» Մարկ.13:31
Ուրեմն այս ամենի մասին տեղեկանալով, այլևս մի՛ հապաղիր, այլ այսօ՛ր կարդա ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ և հավատա՛, որ փրկվես, քանի դեռ ժամանակ ունես։ Որովհետև, եթե Եկեղեցին այսօր, ասպասելի կերպով, հանկարծ Երկինք հափշտակվի, (քանզի դատելով ներկայումս երկրի վրա կատարվող դեպքերի արագացված զարգացումից, հավանաբար հեռու չէ այդ օրը) իսկ դու․ (ԱՍՏՎԱԾ մի արասցէ) հափշտակվող Եկեղցու մեջ չլինես և մնաս երկրի վրա, այն ժամ ի՞նչ պիտի անես, այդ մասին մտածե՞լ ես…
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, իր տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …