Ո՞Վ Է ԽԱՓԱՆՈՂԸ
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Առաջին դարում Թեսաղոնիկեում, հավանաբար այնքան էին շատացել քրիստոնյաների բացահայտ հալածանքները, որ եկեղեցու անդամները կարծում էին, թե արդեն եկել, հասել է ՔՐԻՍՏՈՍԻ Օրը, որի մասին մարգարեացել էին հին կտակարանյան մարգարեները. (Հովել.2:1-11); (Սոփ.1:14-18); (Աբդիա.1:15-16) և այլն:
Նրանց կարծիքով Եկեղեցին հափշտակվել էր Երկինք, իսկ իրենք մնացել էին երկրի վրա։
Պողոս Առաքյալը Թեսաղոնիկեի եկեղեցուն ուղղված իր նամակում հերքում է այդ լուրերի իսկությունը, և հիշեցնում է մարգարեությունների ի կատար ածման հերթականությունն ու ժամանակը, որպեսզի նրանք չտագնապեն, չտրտմեն, այլ խաղաղվեն և հանգստանան.
«1 Աղաչում ենք ձեզ եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր Նորա մօտ հավաքուելու համար, 2 Որ դուք շուտով չ’տատանուիք ձեր մտքով եւ չ’զարհուրիք․ ոչ հոգուց, ոչ խօսքից, ոչ թղթերից, իբր թէ մեր կողմից գրուած, որպէս թէ Քրիստոսի Օրը եկած հասած լինի։ 3 Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. [որովհետեւ այդ Օրը չի գալ], մինչև որ, նախ չ’գայ հավատուրացութիւնը, եւ չ’յայտնուի Անօրէնութեան Մարդը՝ Կորուստի Որդին,4 Այն Հակառակողը, որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած՝ կամ Սրբություն է անուանուած, այնպես՝ որ նա Աստուծոյ Տաճարի մէջ կնստի, իբրեւ Աստուած, եւ իր անձը ցոյց կտայ, թէ՝ Աստուած է։ 5 Մի՞թե չէք յիշում, երբ ես ձեզ մօտ գտնված ժամանակ, այս բաներն ասում էի ձեզ։ 6 Եւ այժմ դուք գիտէք այն, թե ի՞նչն է խափանում, որ նա յայտնուի իր ժամանակին։ 7 Որովհետեւ անօրէնութեան խորհուրդն արդէն գործում է, բայց [չի կատարվի] այնքնա ժամանակ, մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ Խափանողը։ 8 Եւ այդ ժամանակ կ’բացայայտուի Անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ Իր բերանի Հոգովը, եւ կ’խափանէ Իր գալստեան Հայտնութիւնովը։» — Բ.Թես.2:1-8
իրելի բարեկամնե՛ր, դատելով այս տեղեկություններից, ՏԻՐՈՋ Օրը գալուց առաջ, նախ երկրի վրա պետք է լինի․ ապստամբություն ԱՍՏԾՈ դեմ, կամ՝ Աստվածուրացություն։ Իսկ դրանից առաջ, երկրի վրա պետք է հայտնվի Հակառակողը՝ Հակաքրիստոսը․ (Բ.Թես.2:3-4):
Մինչև հիմա այս իրադարձությունները, դեռևս չեն կատարվել, քանի որ երկրի վրա դեռ ներկա է այդ ամենը Խափանողը, կամ այդ ամենն ի կատար ածվելուց ետ Պահողը:
ՀԱՐՑ – Իսկ ո՞վ է այդ Խափանողը, կամ ետ Պահողը:
Մեկնաբանողների ամենտարբեր կարծիքներ կան հայտնված այս Խափանողի ո՞վ, կամ ի՞նչ լինելու մասին:
Ահավասիք մի քանի կարծիքներ Խափանողի ո՞վ լինելու վերաբերյալ։
Խափանողը դա․
- Հռոմեական կայսրությունն է
- Իսրայելի պետությունն է
- Սատանան է
- ԱՍՏՎԱԾՆ Է
- ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ
- ՔՐԻՍՏՈՍԻ Ճշմարիտ Եկեղեցին է, և այլն և այլն:
Սիրելի բարեկամնե՛ր, վերը նշված իրադարձությունների ի կատար ածվելը Խափանողը, կամ դրանցից ետ Պահողը՝ ՔՐԻՍՏՈՍԻ Ճշմարիտ Եկեղեցին է:
ՀԱՐՑ – Իսկ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հաստատու՞մ է այս տեսակետը:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ Մատյանը մեզ տեղեկացնում է ԱՍՏԾՈ կողմից մարդկությանը, նույնիսկ ԻՐ ժողովրդին, զանազան պատիժներով պատժելու բազում դրվագների մասին:
Սակայն երկրի վրա մարդկության արարման օրից սկսած, երբևէ չի եղել այնպիսի իրավիճակ, կամ այնպիսի մի դեպք, որ ԱՍՏՎԱԾ ամբարիշտներին և մեղավորներին կործանելիս, բարեպաշտներին էլ կործանի նրանց հետ միասին:
ՏԵՐՆ ԻՐ Միածինը չխնայեց կորսվող մեղավորների համար, ուրեմն ինչու՞, կամ ինչպե՞ս կոչնչացնի ԻՐ զավակներին:
Սիրելինե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկենք սուրբգրային մի քանի հատվածներ, համոզվելու համար, որ ԱՍՏՎԱԾ ամբարիշտներին պատժելիս ու կործանելիս, Իրեններին էլ նրանց հետ չի միախառնում։ Այլ նախ Իրեններին զատում, հեռացնում է ապահով վայր, այնուհետև՝ պատիժներ է տեղում ամբարիշտների վրա․
ա) Ջրհեղեղից առաջ, ԱՍՏՎԱԾ նախ Նոյին ու իր ընտանիքի անդամներին դրեց տապանի մեջ և հետո միայն ջրհեղեղով կործանեց ողջ մարդկությանը:
Այդ ժամանակ ամբողջ երկրի վրա միայն Նոյը, նրա կինը, նրանց երեք որդիներն ու նրանց կանայք, այսինքն միայն ութ հոգիներ փրկվեցին աշխարկործան ջրհեղեղից, քանի որ ԱՍՏԾՈ առաջ միայն այդքանն էին արդար, որ հավատում էին ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ, երկյուղ ունեին ՆՐԱՆԻՑ և պահում էին ՆՐԱ պատվիրանները:
Այսինքն այդ պահին պատժի իրագործումը ժամանակավորապես ետ պահողը, կամ Խափանողը Նոյի ընտանիքն էր։ Մինչև նրանք չմտան տապան, ՏԵՐԸ չսկսեց ջրհեղեղով կործանումը։
բ) Միասեռականների Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանելուց առաջ, Տէրն այցելեց Աբրահամին և տեղեկացրեց նրան ԻՐ մտադրության մասին: Աբրահամը լսելով այդ լուրը մտահոգվեց, քանի որ իր եղբոր տղան` Ղովտն իր ընտանիքով բնակվում էր այդ քաղաքներում: Աբրահամը խիստ տագնապած, կարծես թե փորձեց հիշեցնել Տիրոջը և մեկ անգամ ևս անձամբ հավաստիանալ, որ Տէրն արդարին ամբարշտի հետ՝ երբեք չի կործանի․
«Չի՛ կարող այնպես պատահել, որ Դու այնպես վարվես․որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, որ միևնույն բանը լինի արդարին, ինչպես որ ամբարշտին է լինում։ Քաւ լիցի Քեզ։ Մի՞թէ բոլոր երկրի Դատաւորը արդարութիւն չի անիլ։ » 3 Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. [որովհետեւ այդ Օրը չի գալ], մինչև որ, նախ չ’գայ հավատուրացութիւնը, եւ չ’յայտնուի Անօրէնութեան Մարդը՝ Կորուստի Որդին, 4 Այն Հակառակողը, որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած՝ կամ Սրբություն է անուանուած, այնպես՝ որ նա Աստուծոյ Տաճարի մէջ կնստի, իբրեւ Աստուած, եւ իր անձը ցոյց կտայ, թէ՝ Աստուած է։ 5 Մի՞թե չէք յիշում, երբ ես ձեզ մօտ գտնված ժամանակ, այս բաներն ասում էի ձեզ 6 Եւ այժմ դուք գիտէք այն, թե ի՞նչն է խափանում, որ նա յայտնուի իր ժամանակին։ 7 Որովհետեւ անօրէնութեան խորհուրդն արդէն գործում է, բայց [չի կատարվի] այնքնա ժամանակ, մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ Խափանողը։ 8 Եւ այդ ժամանակ կ’բացայայտուի Անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ Իր բերանի Հոգովը, եւ կ’խափանէ Իր գալստեան Հայտնութիւնովը։» — Ծնն․18։25
Աբրահամը վստահ լինելով, որ ՏԵՐԸ, երբեք արդարին ամբարշտի հետ չի կործանի, կարծես թե սկսեց «սակարկել» Տիրոջ հետ. (տե՛ս Ծնն.18:22-33):
Ինչպես հիշում ենք, այդ քաղաքներում միայն երեք արդարներ գտնվեցին, Ղովտը և իր երկու դուստրերը:
Եվ ՏԵՐԸ նրանց ասել էր, որ այդ քաղաքները չի կործանի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք փախչելով, չեն հասել դիմացի Սեգովր քաղաքը։
Այսինքն այդ պահին պատժի իրագործումը ժամանակավորապես ետ պահողը, կամ Խափանողը Ղովտի ընտանիքն էր։ Մինչև Ղովտի ընտանիքը չհասներ դիմացի քաղաքը, ՏԵՐԸ չէր սկսի Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը․
«Շուտ արա՛, այնտեղ փախի՛ր, որովհետեւ Ես մի բան չեմ կարող անել, մինչեւ որ դու այնտեղ չ’հասնիս։ Նորա համար այն քաղաքի անունը Սեգովր կոչեց։» 3 Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. [որովհետեւ այդ Օրը չի գալ], մինչև որ, նախ չ’գայ հավատուրացութիւնը, եւ չ’յայտնուի Անօրէնութեան Մարդը՝ Կորուստի Որդին, 4 Այն Հակառակողը, որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած՝ կամ Սրբություն է անուանուած, այնպես՝ որ նա Աստուծոյ Տաճարի մէջ կնստի, իբրեւ Աստուած, եւ իր անձը ցոյց կտայ, թէ՝ Աստուած է։ 5 Մի՞թե չէք յիշում, երբ ես ձեզ մօտ գտնված ժամանակ, այս բաներն ասում էի ձեզ։ 6 Եւ այժմ դուք գիտէք այն, թե ի՞նչն է խափանում, որ նա յայտնուի իր ժամանակին։ 7 Որովհետեւ անօրէնութեան խորհուրդն արդէն գործում է, բայց [չի կատարվի] այնքնա ժամանակ, մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ Խափանողը։ 8 Եւ այդ ժամանակ կ’բացայայտուի Անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ Իր բերանի Հոգովը, եւ կ’խափանէ Իր գալստեան Հայտնութիւնովը։» — Ծնն․19։22
Վստահ ենք, որ եթե այդ քաղաքներում թեկուզ մեկ արդար գտնվեր, միևնույն է ՏԵՐԸ նրան էլ. նախ կփրկեր, և ապա կկործաներ այդ քաղաքները:
գ) Եզեկիել մարգարեն գրում է, որ երբ Երուսաղեմում քահանաներն ու ժողովուրդը և՛ գաղտնի և՛ բացահայտորեն ամեն օր պղծում էին ԱՍՏԾՈ Տաճարը և կռապաշտության ահավոր մեղքի մեջ էին, ՏԵՐԸ բարկացավ և որոշեց կործանել կռապաշտ ամբարիշտներին:
Սակայն դարձյալ միջոցներ ձեռնարկեց․ նախ արդարներին փրկելու, այնուհետև մնացածներին կործանելու համար. (տե՛ս Եզեկ.9 -րդ գլուխն ամբողջությամբ):
դ) Նմանատիպ մի այլ իրադրության մասին էլ արձանագրված է․ (Հայտ.7:1-4) համարներում:
Սիրելի բարեկամնե’ր, վերը նշված Սուրբգրային այս չորս հատվածներում էլ ակնհայտ է ԱՍՏԾՈ ռազմավարությունը:
Եթե ՆԱ որոշել է կործանել ամբարիշտներին, ապա նախ ԻՐԵՆՆԵՐԻՆ է փրկում, հեռացնում արենայից, այնուհետև կործանում է ամբարիշտներին:
Նույնն է ԱՍՏԾՈ ռազմավարությունը, նաև ԻՐ Եկեղեցու պարագայում: Քանի դեռ ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցին երկրի վրա է և քանի դեռ երկինք չի հափշտակվել, չի կարող հայտնվել Հակառակողը՝ Կորստյան Որդին՝ Հակաքրիստոսը։ Չի կարող լինել համատարած Աստվածուրացություն, կամ ապստամբություն ԱՍՏԾՈ դեմ։ Եվ չի կարող գալ ՏԻՐՈՋ Օրը, քանի դեռ երկրի վրա է ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին՝ այդ բոլոր իրադարձությունների իրականացումը Խափանողը, կամ դրանց ետ Պահողը: (Բ.Թես.2:1-8):
Իսկ բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Եկեղեցին պետք է անցնի Մեծ Նեղության շրջանով (Մատթ․24։21), իբր մաքրվելու և զտվելու նպատակով՝ սխալվում են:
Այդպիսի տեսակետը սխալ է և ոչ սուրբգրային, քանի որ ԱՍՏՎԱԾ ԻՐ փրկյալները ամբարիշտների հետ, միևնույն պատիժներով, երբեք չի պատժում, ոչ էլ կործանում է:
Կարելի է ասել, որ այդպես պնդողները, ցավոք սրտի, չեն ճանաչում ՏԻՐՈՋԸ և ծանոթ չեն ՆՐԱ անսահման ու անգնահատելի Սիրուն և ՆՐԱ ռազմավարությանը։
ՏԻՐՈՋ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …