ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Սիրելի բարեկամներ, նախորդ անգամ խոսեցինք հափշտակության կերպերի մասին, սակայն դեռևս չենք խոսել նրա կատարման ժամանակի մասին:
Այսօր, ՏԻՐՈՋ Շնորհքով խոսելու ենք այդ մասին:
ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հրաշափառ Հարությունից ու Համբարձումից ոչ շատ օրեր անց,Պենտեկոստեի տոնի օրը Երուսաղեմում, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ իջավ Վերնատանը հավաքված ՔՐԻՍՏՈՍԻ աշակերտների վրա։ Նրանք լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, դուրս եկան փողոցներն ու հրապարակները և հավաքվածներին խոսեցին ու քարոզին ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ:
Շատ լսողներ հավատացին ու փրկվեցին. (տե՛ս Գործ․2։1-12 և 40-47)։
Այդ օրվանից սկիզբ առավ հեթանոսներից կազմավորվող ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին, որ շարունակում է աճել, մինչև որ լրանա նրա անդամների քանակը և Երկինք հափշտակվի։
ՀԱՐՑ – Իսկ ովքե՞ր են հեթանոսները:
Բառարաններում հեթանոս բառը նույն էթնոսն է, որ նշանակում է ազգ, ազգություն, ժողովուրդ, ցեղ, ցեղախումբ և այլն:
Հեթանոսներ ասելով կարելի է հասկանալ աշխարհի տարբեր ազգեր, ժողովուրդներ, ցեղախմբեր և այլն:
Առաջ միայն հրեաներն էին ԱՍՏԾՈ ժողովուրդ։ Բայց ՔՐԻՍՏՈՍԻ խաչելությունից և Հարությունից հետո, ՏԵՐԸ ողորմություն արեց նաև բոլոր հեթանոսներին։
ՆԱ ողորմաց բոլոր ազգերին և սահմանեց, որ. ՔՐԻՍՏՈՍԻՆ, որպես ՏԵՐ և ՓՐԿԻՉ դավանող աշխարհի բոլոր հեթանոսները (այդ թվում նաև հայերս) հնարավորություն ունենան հավատքով փրկվել, և ԱՍՏԾՈ որդիներ կոչվելու իշխանություն ստանալ (Հովհ.1:12):
Բյուր ՓԱ՜ՌՔ մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ։
ՀԱՐՑ – Իսկ ե՞րբ է իրականանալու Եկեղեցու հափշտակությունը, այդ մասին արդյոք տեղեկություններ կա՞ն ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ:
ՔՐԻՍՏՈՍԻ Երկինք համբարձվելուց հետո, մինչև ՆՐԱ Երկրորդ Գալուստն ընկած ժամանակահատվածը, ՏԵՐԸ հատկացրել է հեթանոսներին․ փրկվելու և ԱՍՏԾՈ Ընտանիքին միանալու համար:
Եվ քանի դեռ Եկեղեցին Երկինք չի հափշտակվել, ամբողջ աշխարհում․ օրե օր, ամեն ժամ բոլոր ազգերի միջից, շարունակվում է համալրվել և ավելանալ փրկվողների քանակը ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցում:
Բայց հեթանոսներին ընձեռնված փրկության ժամանակահատվածը անվերջ չէ, այլ մի օր, մի պահի այն պիտի լրանա:
Եվ այն պահին, երբ կլրանա հեթանոսների փրկության ժամանակը, հենց այդ պահին էլ Եկեղեցին, մի ակնթարթում Երկինք պիտի հափշտակվի։
Պողոս Առաքյալն այդ մասին այսպես է գրում Կորնթոսի եկեղեցուն․
«Ահա մի Խորհուրդ եմ ասում ձեզ. մենք ամենքս չենք ննջի, այլ ամենքս կ’փոխուինք։ Յանկարծ, մի ակնթարթում, յետին փողի ժամանակին. որովհետեւ [փողը] կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, իսկ մենք` կ’փոխուինք։ — Ա․Կոր․15։51-52
Իսկ Եկեղեցու հափշտակության ժամանակի մասին Պողոս Առաքյալն այսպես է տեղեկացնում․
«․․․որովհետեւ չեմ կամենում, եղբարք, որ անտեղյակ լինեք այս Խորհուդին, որ դուք ձեր մեջ չ’մեծամտանաք, որ Իսրայէլին մասամբ խստութիւն եղաւ, մինչեւ որ հեթանոսների ամբողջական քանակը մտնէ [Եկեղեցի]։» — Հռով.11:25
Սիրելի բարեկամներ, Երկրի վրա և Երկնքում, ոչ ոքի հայտնի չէ, թե ե՞րբ է լրանալու հեթանոսներին տրված ժամանակը և ե՞րբ է Եկեղեցին Երկինք հափշտակվելու:
Միմիայն ԱՍՏՎԱԾ գիտի, թե երբ է լրանալու փրկվող հեթանոսների թիվը, և երբ է փակվելու նրանց համար փրկության դուռը, քանի որ ամեն բան ԱՍՏԾՈ կամքով է՝ Երկրի վրա և Երկնքում:
Եկեղեցու հափշտակությունը հնարավոր է տեղի ունենա հարյուրավոր, կամ տասնյակ տարիներ հետո, կամ մի գուցե եկող տարի… կամ այս տարի…կամ․․․
Եվ դա տեղի է ունենալու նախքան յոթանասուներրորդ Յոթնյակի սկսվելը և մասնակից չի լինելու Մեծ Նեղության շրջանին․ (Դան․9։27)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ Մատյանը մեզ ուսուցանում է, որ ՏԵՐՆ ամբարիշտներին պատժելիս ու կործանելիս, ԻՐԵՆՆԵՐԸ երբեք չի միախառնում նրանց հետ։ Այլ նախ ԻՐԵՆՆԵՐԻՆ հեռացնում է արենայից, այնուհետև ԻՐ արդար պատիժներն է տեղում ամբարիշների վրա և կործանում է նրանց։
Դա է պատճառը, որ մինչև Եկեղեցին Երկինք չհափշտակվի, ՏԵՐՆ ԻՐ պատիժները չի թափի աշխարհի վրա․(Բ․Թես․2։6-8):
Սիրելի հայրենակի՛ց, քո համար ամբողջ վտանգը կայանում է նրանում, թե դու, արդյոք փրկվա՞ծ ես, ՔՐԻՍՏՈՍԻ Ճշմարիտ Եկեղեցու իրական անդա՞մ ես:
Վստա՞հ ես, որ Եկեղեցու հափշտակությունից հետո երկրի վրա չես մնալու:
Իսկ ինչպե՞ս է ընտանիքիդ անդամների, սիրելիներիդ, ազգ ու բարեկամներիդ, հարևան-դրացիներիդ փրկության հարցը: Արդյոք փրկվա՞ծ են:
Եթե դեռևս փրկված չես, եթե սիրելիներդ ու հարազատներդ դեռևս փրկված չեն, ապա այս պահին, ուրիշ ոչ մի ավելի կարևոր բան չկա քո համար, քան քո և սիրելիներիդ փրկությունը:
Առաջին հերթին կարդա Նոր Կտակարանը, եթե կուզես սկսիր Հովհանու Ավետարանից: Կարդա՝ ձգտելով հասկանալ և ընկալել կարդացածդ:
Աղոթքով կարդա՛, որ կարդալուց հետո հավատաս կարդացածիդ ու փրկվես:
Իսկ փրկվելուց հետո՝ մերձավորներիդ էլ պատմես ու հորդորես փրկության համար, քանի դեռ Եկեղեցին չի հափշտակվել:
Կարո՞ղ ես երևակայել, կամ պատկերացնել երկրի վրա մնացողների ահավոր վիճակը: Չե՛ս կարող, քանի որ անտեղյակ ես, թե ինչ ահավոր ժամանակներ և դաժան պատիժներ են նախատեսված Եկեղեցու հափշտակությունից հետո, երկրի վրա մնացողների համար։
Լրջորեն խորհի՛ր այս մասին
ՏԻՐՈՋ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …